Այսօր տեղի կունենան Անգլիայի 26-րդ տուրի խաղերը: Դրանցից մեկում «Արսենալը» կընդունի «Քարդիֆ Սիթիին»:
Ֆինանսների նախարարություն կողմից շրջանառության մեջ է դրվել «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է փաստաբաններին տեղափոխել ընդհանուր հարկման ռեժիմ:
ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ ավազակություն կատարելու դեպքի առթիվ:
«Մեզ մեղադրում էին վիզը ծուռ քաղաքականության մեջ, հիմա հպարտները եկել են, տեսանք՝ հպարտներն ով են։ Ժողովուրդն ասում է՝ մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը։ Սա ի՞նչ է նշանակում»։
Գեղարքունիքի մարզպետարանում ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության 2018 թվականի տարեկան աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Գեւորգ Գալստյանը:
«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին խոսել է Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի՝ «Սևիլիայի» հետ երկրորդ խաղի մասին:
Intel կորպորացիան որոշում է ընդունել 40 մլրդ շեքել (շուրջ 11 մլրդ դոլար) ներդնել Իսրայելի տնտեսության մեջ:
Երևանի ավագանին դեմ է քվեարկել «Ամերիա» փակ բաժնետիրական ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղիների շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին նախագծին:
«Սան Սիրոյում» ընդհանրապես չեն տխրել արգենտինացու կորստի պատճառով:
Մայրաքաղաքում ինքնակամ շինարարությունների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են Վայոց Ձորի Զառիթափ գյուղի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել վերջինիս համագյուղացուն:
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը Ֆրեզնոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի ջանքերով ստեղծված «Հայ-ամերիկյան բժշկական առաքելություն» ծրագրի ներկայացուցիչ Դանիել Գևորգյանի, բժշկական պարագաների ներմուծմամբ զբաղվող «Մեդիտեք» ՍՊԸ-ի փոխտնօրեն Սամվել Խաչատրյանի հետ շրջել է «Աշտարակ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում:
«Եթե թողնում ես մարդը ծխախոտն առնի, ապա ինչո՞ւ չես թողնում ծխի: 2004 թվականից ՀՀ-ում օրենք է գործում այն մասին, որ անչափահասներին չի կարելի ծխախոտ կամ նարգիլե մատուցել: Եթե ասում են, որ անընդհատ այս օրենքով զբաղվել են, 15 տարի է՝ ո՞ւր էին, երբ երեխաներին ամեն խանութում ծխախոտ էին վաճառում, երեխաները դպրոցի զուգարաններում ծխում էին: Կարող են՝ թող բացատրական աշխատանքներ տանեն դպրոցներում, ամեն 4-րդ տղայի գրպանում ծխախոտ կա»:
Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը:
Մանրամասներ սուպերմարկետում կատարված ավազակությունից. ոստիկանության հայտնաբերած անձը կալանավորվել է։
Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության նորանշանակ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանն հունվարի 29-ին իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն, ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովին (Yury Fedotov):
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել Կոմիտասի 150-ամյակի հոբելյանական տարվա միջոցառումների մեկնարկն ազդարարող համերգին:
Նկատի ունենալով Տավուշի և Գեղարքունիքի մարզերի մի շարք մանկական նախադպրոցական կազմակերպություններում և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում արձանագրված ցածր ջերմային ռեժիմը՝ գրիպի, օդակաթիլային և սուր շնչառական վարակների հետագա տարածումը կանխարգելելու նպատակով, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել են վարչական վարույթներ…
Մինսկում հրեական համայնքի «Բեյթ Սիհմա» կենտրոնում հունվարի 26-ին կայացել է Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան նվիրված միջոցառումը, որին մասնակցել են Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանը, նացիստական համակենտրոնացման ճամբարների նախկին կալանավորներ, հրեական համայնքի ներկայացուցիչներ, Լեհաստանից, Գերմանիայից և Լիտվայից ժամանած ուսանողներ, Բելառուսում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ։
Երևանի ավագանու արտահերթ նիստում որոշում կայացվեց ավելացնել Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակը՝ հասցնելով այն 2030-ի:
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ներկայիս տնօրենը մեղադրում է նախին տնօրենին ՝ ֆինանսական չարաշահումների մեջ:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունվարի 29-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով Հանձնակատար Յոհաննես Հանին:
«ԵՄ-ն և հետևում է գործընթացներին, բայց նաև չպետք է մտածել, որ ԵՄ-ի համար սա առաջնային կարևորության հարց է: Ու հաշվի առնելով այդ հանգամանքը՝ պետք է համապատասխան աշխատանքներ տարվեն»,- ասաց Հալբախը:
Ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Ադրիեն Ռաբիոն հրաժարվել է տեղափոխվել «Տոտենհեմ»:
Պետական եկամուտների կոմիտեն արձանագրում է եկամտային հարկի ավելի մեծ գումարի վերադարձ, որն ուղղվում է բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մարմանը:
Nord Stream 2 («Հյուսիսային հոսք 2») գազատարի առաջին գիծը պատրաստ կլինի 2019 թվականի նոյեմբերին, երկրորդը՝ դեկտեմբերին:
«Սերուցքայինները» հրաժարվեցին Էրիքսենի հետ կապված պլաններից, և հիմա նրանց հետաքրքրում է միայն «Չելսիի» 10 համարը:
Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հունվարի 28-ին մասնակցել է Հայոց բանակի օրվա կապակցությամբ Լիբանանի պաշտպանության նախարար Յակուբ Սարրաֆի (Yacoub Sarraf) կազմակերպած ընդունելությանը, որին մասնակցել են պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաներ:
Երեկ Կասյան փողոցի վրա գտնվող «GA Comp» կասյան համակարգիչների խանութից գողացել են 330 հազար դրամ արժողությամբ «Asus K541U Core i5 7200» մակնիշի նոթբուք։
Սաուդյան Արաբիան գործարկել է արդյունաբերական զարգացման ազգային ծրագիրը, որը խոստանում է մինչեւ 2030 թվականը 1,6 տրիլիոն ռիալի (438 միլիարդ դոլարի) ներդրումներ բերել երկրի տնտեսություն: