Փետրվարի 17-ին ՀՀ մի շարք մարզերի՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Վայոց ձոր, Տավուշ, համայնքներում տեղի կունենան Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական և արտահերթ ընտրություններ։
ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը դեռ հստակ տեղեկություն չի հաղորդում ՀՀ մշակույթի նախարարության այլ կառույցի միանալու վերաբերյալ:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը շարունակում է նպաստել Հայաստանում ՄԱԿ-ի Կայուն Զարգացման Նպատակների (ԿԶՆ) իրագործմանը։
Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հունվարի 28-ին հանդիպել է Թուրքմենստանի միգրացիոն պետական ծառայության պետ Մերգեն Գուրդովի (Mergen Gurdow) հետ:
Հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարի նորանշանակ տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեևին և Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկին:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն հրաժարվել է համեմատել նախկին մարզիչ Ժոզե Մոուրինիոյին Օլե-Գունար Սուլշերի հետ:
ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության ոլորտում հետագա զարգացման և, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատեխնիկական համալիրներում ձեռնարկությունների և կազմակերպությունների համագործակցային և ինտեգրացիոն կապերի զարցացման շրջանակում հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրեն Անդրեյ Բարիշնիկովի ղեկավարած պատվիրակությանը:
Ըստ հաշվետվության՝ մայրության նպաստների գծով ՊԵԿ-ին ավել է փոխանցվել գործատուներին սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից փոխհատուցված 280 մլն դրամ:
Չէ՞ որ հենց այս թիմերն են վերջին 5 մրցաշրջաններում 4 անգամ հաղթել Չեմպիոնների լիգան, թե՞ ոչ:
ԱՄՆ-ի Տեխասի նահանգում փոքր հզորության W76-2 միջուկային մարտագլխիկի արտադրություն են սկսել:
Ստացված հաղորդագրության հիմքով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվել է պետական վերահսկողություն «ՖՕԼ-ՖԱՐՄ» ՍՊԸ-ում: Պարզվել է, որ «ՖՕԼ-ՖԱՐՄ» ՍՊԸ-ն վերը նշված կեսաբանական ակտիվ հավելումը (150 տուփ) ձեռք է բերել ֆիզիկական անձից և հետագայում իրացրել դեղատներում:
Ըստ ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանի, Դաշնակցության հետագա գործունեությունը բացարձակապես կապված չի լինելու ընտրությունների արդյունքների հետ, այսինքն՝ Դաշնակցությունն իր գործունեությունը շարունակելու է՝ անկախ այն հանգամանքից` լինելո՞ւ է խորհրդարանում, թե՞ ոչ։
168.am-ը «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք բանջարեղենի ներկրումն արգելելով՝ հարցը կլուծվի, նա պատասխանեց, որ Հայաստանում պետք է ճիշտ ագրարային քաղաքականություն վարվի, որպեսզի տեղի արտադրողի շահերը պաշտպանվեն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը համաձայնել է Բրյուսելից նոր բանակցություններ պահանջել Brexit-ի պայմանների վերաբերյալ ԵՄ-ի հետ արդեն համաձայնեցված գործարքի շուրջ:
«Ֆիլմերով չէ, որ մենք պետք է տեղեկանանք, թե ինչ է կատարվել մարտի 1-ին։ Մենք մարտի 1-ին եղել ենք, տեսել, թե ինչ է կատարվել, և երևույթը շատ հստակ գնահատել ենք։ Մենք Ռոբերտ Քոչարյանին պաշտպանել ենք ոչ թե՝ որպես անձ, այլ պաշտպանել ենք արդարադատությունը»։
Լ. Այվազյանը պատասխանել է նաև ռազմական կցորդներին հետաքրքրող հարցերին:
Համաձայն նախկինում և նոր կնքված պայմանագրերի` շարունակվում են զինված ուժերի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարման աշխատանքները:
Հունվարի 28-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «ձախ կողի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ, Հյուսիսային պողոտայի գետնանցումից բուժօգնության է տեղափոխվել 18-ամյա մի քաղաքացի, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով:
«Յուվենթուսի», «Չելսիի» և Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է վերադառնալ աշխատանքի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
168.am-ը ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք հաշվի են առել այն վտանգներ, որոնք կարող են ի հայտ գալ ՀՀ-ի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինքի ստորագրումից հետո, և արդյո՞ք տեղին են այն խոսակցությունները, որ իրենց իշխանության ժամանակ այդ հարցը հետևողականորեն առաջ չէին քաշում։
Կառավարությունում կրճատվող պետական կառույցների ցանկում է հայտնվել Սոցիալական պետական ապահովության ծառայությունը (ՍԱՊԾ)՝ ժողովրդին իրենց լեզվով հայտնի՝ սոցապֆոնդը: Զոհասեղանին Երևանի փոքր կենտրոնում՝ Սախարովի հրապարակում գտնվող 4 հարկանի շենքային պայմաններն են ու տարեկան 2 մլրդ դրամի հասնող աշխատավարձի բյուջեի կրճատումը:
Դ.Անանյանի խոսքով՝ ինքը ոչ թե հիմնավորել է պարգևավճարների հարցը, այլ պարզաբանումներ ներկայացրել. «Ես չեմ ասելու՝ իրենք բավարարված են, թե չէ։ Ես հարցերին պատասխանել եմ, ինքս ինձնից բավարարված եմ։ Ամեն ինչ ճիշտ է կատարվել՝ օրենքի տառին համապատասխան»։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հունվարի 29-ին իր թեկնածությունն է առաջադրել մարտի 31-ին նշանակված նախագահական ընտրություններին մասնակցելու համար:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է այս մրցաշրջանում իր թիմի նպատակների մասին:
Տանզանիայի կոկորդիլոսները Հայաստանի մուտքի վիզա են ստացել։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը հունվարի 29-ի նիստում որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 5.75%:
Վալերիյ Օսիպյանին ողջունեցին ոստիկանության զորքերի 1032 զորամասի ծառայողները։ Նրանք շարք են կազմել՝ առաջնագիծ մեկնելու և սահմանին ամուր կանգնած արդեն զինակից գործընկերներին փոխարինելու։
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին է դիմել կալանավորված անձի փաստաբանը՝ հայտնելով, որ իր պաշտպանյալը գտնվում է ԱՀ բուժհաստատություններից մեկում և միայնակ ի վիճակի չէ ո՛չ տեղաշարժվելու, ո՛չ էլ հոգալու իր կենցաղային և բնական պահանջները: