Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայում գործարկված արդյունաբերական զարգացման ծրագիրը 438 մլրդ դոլարի ներդրումներ է խոստանում

Սաուդյան Արաբիան գործարկել է արդյունաբերական զարգացման ազգային ծրագիրը, որը խոստանում է մինչեւ 2030 թվականը 1,6 տրիլիոն ռիալի (438 միլիարդ դոլարի) ներդրումներ բերել երկրի տնտեսություն: Այդ մասին ծրագրի գործարկման արարողությանը հայտնել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի, արդյունաբերության եւ հանքային պաշարների նախարար Խալիդ ալ Ֆալիխը:

Ծրագիրը՝ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի վերահսկողությամբ նախատեսված է թագավորության տնտեսության այնպիսի հատվածների բարելավման համար, ինչպիսիք են Էներգետիկան, նավթաքիմիան, հանքարդյունահանման եւ ավտոմոբիլաշինական արդյունաբերությունը:

«Այս ծրագիրը նախատեսում է համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) դրա հատվածների բաժնի ավելացում մինչեւ 1,2 տրիլիոն ռիալ (շուրջ 320 միլիարդ դոլար), 1,6 միլիոն աշխատատեղերի ստեղծում, նավթի արտահանման աճ մինչեւ ավելի քան մեկ տրիլիոն ռիալ, ինչպես նաեւ ավելի քան 1,6 տրիլիոն ռիալի (ավելի քան 438 միլիարդ դոլարի) տեղական եւ արտասահմանյան ներդրումների ներհոս»,- ասել է ալ Ֆալիխը, որի ելույթը հեռարձակել է սաուդյան «Ալ Իհբարիա» հեռուստաալիքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031