Բաժիններ՝

«Միշտ բարդ է հաղթել «Սևիլիային»: Մենք մեր երկրպագուների կարիքն ունենք». Մեսսի

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին խոսել է Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի՝ «Սևիլիայի»  հետ երկրորդ խաղի մասին:

«Միշտ բարդ է հաղթել «Սևիլիային»: Հատկապես այս դեպքում, երբ պետք է վերադարձնենք 2 գնդակի տարբերությունը:

Մենք մեր երկրպագուների կարիքն ունենք, նրանք շատ կարևոր են մեզ համար: Մեր մրցակիցը շատ ուժեղ թիմ է, որը շատ լավ է խաղում հակագրոհներում:

Մենք պետք է պահենք մեր լավ մարզավիճակը թե՛ այս խաղում, և թե՛ Լա լիգայում, եթե ուզում ենք հաջողության հասնել այս մրցաշրջանում»,- ասել է Մեսսին  Mundo Deportivo-ի հետ զրույցում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս