
Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստում քննարկվեցին ձմեռային զորակոչի հետ կապված հարցեր

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նիստը քննության առավ 2019 թվականի ձմեռային զորակոչի հետ կապված ընթացիկ հարցեր: Ինչպես զեկուցեց Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գեւորգ Մխեյանը, ձմեռային զորակոչը մարզում ընթանում է սահմանված կանոնակարգին ու ժամանակացույցին համապատասխան: Միաժամանակ առկա են բոլոր նախադրյալները՝ զորակոչի պլանն ամբողջությամբ կատարելու համար: Օրենքով սահմանված կարգով, կապված հանրակրթական դպրոցներն ավարտելու գործընթացի հետ, մինչեւ ամառային զորակոչի մեկնարկը տարկետումներ տրվեցին մի խումբ նորակոչիկների, ովքեր դեռ գտնվում են ուսումնառության մեջ: Ձմեռային զորակոչի ընթացքը մինչեւ վերջ ապահովելու նպատակով մարզպետ Գնել Սանոսյանը համապատասխան հանձնարարականներ տվեց զորակոչային հանձնաժողովի անդամներին: Գեղարքունիքի մարզում ձմեռային զորակոչը կավարտվի 2019 թվականի հունվարի 31-ին:
Խոսրով Խլղաթյան