
«Ռեալը» նոր թիմ կկառուցի Էդեն Ազարի շուրջ

«Սերուցքայինները» հրաժարվեցին Էրիքսենի հետ կապված պլաններից, և հիմա նրանց հետաքրքրում է միայն «Չելսիի» 10 համարը:
Մադրիդի «Ռեալը» հույս ունի կառուցել նոր թիմ բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի շուրջ:
Ըստ AS-ի տեղեկության՝ 2018-19թթ. մրցաշրջանի ավարտից հետո «Ռեալը» հերթական փորձը կձեռնարկի՝ ստորագրելու աստղային բելգիացուն: «Ռեալը» վերջնականապես կանգ է առել Ազարի թեկնածության վրա այն բանից հետո, ինչ հրաժարվել է «Տոտենհեմի» խաղացող Կրիստիան Էրիքսենին գնելու պլաններից:
Ազարի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականը:
Անգլիայի ընթացիկ մրցաշրջանում Ազարն անցկացրել է 20 խաղ, խփել է 10 գոլ և կատարել է 10 փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը