Բաժիններ՝

Ռաբիոն մերժել է «Տոտենհեմին»

Ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Ադրիեն Ռաբիոն հրաժարվել է տեղափոխվել «Տոտենհեմ»:

L`Equipe-ի տվյալներով՝ անգլիական ակումբն առաջարկ է արել ՊՍԺ-ին, սակայն 23-ամյա ֆուտբոլիստը բացասական պատասխան է տվել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական ակումբն առաջարկել է ֆուտբոլիստին 7,5 միլիոն եվրո, ինչպես նաև լրացուցիչ 5 միլիոն եվրո՝ որպես բոնուս:

Հիշեցնենք, որ Ռաբիոն հրաժարվել էր թարմացնել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, ինչի պատճառով տեղափոխվել է թիմի երկրորդ կազմ:

Ադրիեն Ռաբիոն կարող է չտեղափոխվել նաև կատալոնական «Բարսելոնա»: Կատալոնական ակումբը միաժամանակ աշխատում էր երկու տրանսֆերի վրա՝ Ռաբիոյի, ինչպես նաև «Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դը Յոնգի:

Դը Յոնգին գնելուց հետո կատալոնացիներն այլևս շատ ջանքեր չեն գործադրում Ռաբիոյին գնելու համար, չնայած կատալոնացիների ղեկավարությունն անում էր ամեն բան ՊՍԺ-ին համոզելու համար:

Կատալոնացիները համոզել էին Ռաբիոյին և նրա մայրիկին, որ ֆուտբոլիստը պետք է դառնա սպորտային նախագծի մաս: Ֆուտբոլիստին առաջարկվել է 10 միլիոն դոլար մեկ տարվա համար:

Ակումբում սպասում են Ռաբիոյի որոշմանը: Նրանով հետաքրքրված են նաև անգլիական և իտալական ակումբներ: Ամռանը Ռաբիոն կդառնա ազատ գործակալ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս