
Մարզերի 12 մանկական հաստատություններից 11-ում օդի ջերմաստիճանը ցածր է եղել սանիտարական նորմերով սահմանված նորմայից

Նկատի ունենալով Տավուշի և Գեղարքունիքի մարզերի մի շարք մանկական նախադպրոցական կազմակերպություններում և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում արձանագրված ցածր ջերմային ռեժիմը՝ գրիպի, օդակաթիլային և սուր շնչառական վարակների հետագա տարածումը կանխարգելելու նպատակով, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել են վարչական վարույթներ՝ վերոնշյալ մարզերի թվով 12 մանկական նախադպրոցական կազմակերպություններում և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սանիտարական նորմերով սահմանված պահանջների պահպանումը պարզելու նպատակով։
Վարչական վարույթների շրջանակում իրականացված զննումների արդյունքում պարզվել է, որ 12 հաստատություններից 11-ում օդի ջերմաստիճանը ցածր է եղել սանիտարական նորմերով սահմանված նորմայից:
Հարուցված վարչական վարույթների վերջնական արդյունքների և դրանց հիման վրա իրականացված գործողությունների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկություններ:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հաղորդագրություն