Կյանքի 67-րդ տարում մահացել է ռիթմ-ն-բլյուզ ոճի ամերիկացի կատարող Ջեյմս Ինգրեմը, որը երկու անգամ արժանացել է Grammy երաժշտական մրցանակին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հրավերով հունվարի 30-ի երեկոյան երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա:
Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննություն է սկսել Լոս 2 հայկական մասնավոր դպրոցների դարպասներին անհայտ անձանց կողմից Թուրքիայի դրոշներ փակցնելու միջադեպերի կապակցությամբ:
Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն կոչ է արել Եվրամիությանը եւ Գերմանիային՝ ԱՄՆ-ի օրինակով պատժամիջոցներ սահմանել Նիկոլաս Մադուրոյի կառավարության դեմ:
Բրազիլիայի հարավ – արեւելքում ամբարտակի ճեղքման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 84-ի:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Շտապօգնության ծառայության ղեկավարությանը կոչ է անում ապահովել շտապօգնության մեքենաների վարորդների կողմից երթևեկության բոլոր կանոնների խստորեն պահպանումը:
Սաուդյան Արաբիայի մունիցիպալիտետների գործերի նախարարությունը հեռացրել է կոռուպցիայի մեջ մեղադրվող 120-ից ավելի պաշտոնյաների:
Առնվազն երկու մարդ է զոհվել եւ չորսը՝ վիրավորվել Ֆիլիպինների Մինդանաո կղզու Զամբոանգա քաղաքի մզկիթի շենքում նռնակի պայթեցման հետեւանքով:
Վենեսուելայի Գերագույն դատարանը Բոլիվարյան Հանրապետության սահմաններից ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի մեկնելու արգելք է սահմանել եւ որոշել է արգելափակել նրա բանկային հաշիվներ մուտքի հնարավորությունը: Հունվարի 29-ին այս մասին հաղորդվում է ատյանի Twitter-ում։
«Լրիվ հակառակն է, ոչ թե հասարակությունն է նրանց հետապնդում, այլ հակառակը՝ նրանք են այնքան ակտիվացել, որ կարող են իրենց թույլ տալ այնպիսի գործողություններ, որ եթե թույլ տար մի սովորական քաղաքացի, ապա նա անպայման քրեական հետապնդման ենթարկված կլիներ՝ դրանից բխող բոլոր զրկանքներով»։
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը հունվարի 29-ին չկարողացավ Brexit-ի խնդրի որեւիցե նոր լուծում գտնել եւ պատվիրեց վարչապետ Թերեզա Մեյին Բրյուսելում նոր բանակցություններ անցկացնել ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու համաձայնագրի շուրջ, բանակցություններ, որոնք ԵՄ-ն հրաժարվում էվերսկսել, տեղեկացնում է BBC-ին:
Շախմատի աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը կես միավորով է հետ Ջիբրալթարի մրցաշարի առաջատարներից:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 27-ին Վատիկանում իր հերթական, 16-րդ հանդիպումն սկսեց Արևելյան Ուղղափառ-Կաթոլիկ միջեկեղեցական երկխոսության միջազգային հանձնախումբը` Քրիստոնյաների միության պապական հանձնախմբի հյուրընկալությամբ։
Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ երեկ տեղի ունեցած զինված միջադեպի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել:
ՀՀ տարածքում հունվարի 30-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մտավորականների, փաստաբանների, քաղաքագետների մի խումբ վերջին շրջանում պարբերաբար հանդիպում-քննարկումներ է հրավիրում։
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում պարզվում է, որ ոչ միայն հեղուկ գազի դեֆիցիտ է, այլեւ մեքենայի հաշվառման վկայագրի՝ տեխանձնագրի: Տեւական ժամանակ է՝ վարորդները չեն կարողանում ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից ստանալ մեքենայի հաշվառման վկայագիր՝ պլաստիկ քարտի տեսքով: Փոխարենը ՃՈ-ն նրանց տրամադրում է հաշվառման ժամանակավոր վկայագիր՝ A4 ֆորմատի թուղթ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարության անդամներն այսօր նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում կերդվեն: Իհարկե, սա նորություն չէ: 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորված կառավարության անդամները եւս երդվեցին:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը երեկ հերթական անգամ մեկնել է Արցախի Հանրապետություն՝ թերևս հերթական անգամ իրենց զորակցությունը հայտնելու Արցախի իշխանություններին:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ Պետական դումայի կայքից տեղեկանում ենք, որ Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին փոխարինել է Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը: Պատճառը Ռիժկովի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին անցյալ տարվա ապրիլին հնչեցված վիրավորական արտահայտություններն են:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ՀՔԾ-ից մի քանի քննիչ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչ մոտեցում ունեք սահմանադրական փոփոխություններին՝ հարցրինք Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Հրայր Թովմասյանի «կադր», այժմ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։
«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս մի քանի հայ քրեական հեղինակություններ փորձել են Վրաստանի տարածքով գնալ Ռուսաստան, սակայն հայ-վրացական սահմանին վրացի սահմանապահներն արգելել են նրանց մուտքը իրենց երկրի տարածք:
«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Արարատ Միզոյանի ընտանիքը Աջափնյակում կառուցվող նորակառույցում բնակարան է գնել, իսկ փաստաթղթավորումը կատարվել է կնոջ անունով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցությունում երեկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ փակ հանդիպումն անցել է բավականին թեժ մթնոլորտում, իշխող ուժից ՊԵԿ ղեկավարին «պատին դեմ տվողների» առաջնագծում են եղել տնտեսագետ Արտակ Մանուկյանը, իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը եւ էլի ուրիշներ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում պաշտոնանկությունների ալիքն առաջիկայում հնարավոր է շարունակվի։ Հիշեցնենք, որ անցած տարեվերջին պաշտոնին հրաժեշտ տվեց Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը, եւ լուրեր կային, որ հեռացվելու է նաեւ նրա տեղակալը՝ ԼՂ պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը` Օգանովսկին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանից ազատվել «Իմ քայլը» խմբակցության միջոցով:
Ոստիկանները բացահայտել են խոշոր չափերի խարդախություններ: