Հանրահավաքին միացած Երևան քաղաքի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի ողջույնի կարճատև խոսքից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստորագրելու է ԲՀԿ և ՀՅԴ նախարարների` իրենց զբաղեցրած պաշտոններից ազատելու հրամանագրերը:
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը Փարիզում հայտնել է, որ ամերիկացի և թուրք զինվորները Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիչի շրջանում համատեղ պարեկային ծառայություն իրականցնելու համար սկսել են պատրաստություն անցնել:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանն այսօր չի կարողացել մասնակցել Աժ արտահերթ նիստին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով արտահերթ ընտրություններԸ պետք է տեղի ունենան, որովհետև այս Խորհրդարանը չի ներկայացնում հայ ժողովրդին, որովհետև այն ընտրվել է համատարած ընտրակաշառքների, ճնշումների, հետապնդումների, վարչական լծակների օգնությամբ, և այս արտահերթ ընտրությունները պետք է խորհրդանշեն հայ ժողովրդի վերջնական հաղթանակը:
Երեկ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական լայվը նվիրված էր երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագրում կառավարության կատարած փոփոխություններին, հիպոթեքային վարկերի տոկոսների նվազեցմանը և հարակից թեմաներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզերի բնակիչներին կոչ արեց ի նշան համերաշխության, դուրս գալ իրենց քաղաքների ու գյուղերի հրապարակներ և պահանջել՝ անցկացնել ԱԺ արտահերթ ընտրություններ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրապետության մյուս քաղաքների բնակիչներին կոչ է անում ի նշան միասնության դուրս գալ իրենց քաղաքների կենտրոնական հրապարակներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց՝ եթե իրենց կողքին տեսնեն Հանրապետական կուսակցության որևէ պատգամավորի՝ պարզապես ժպտան:
«Մենք ընդամենը օրենքի նախագիծ էինք բերում՝ կարգավորելու համապատասխան իրավիճակները։ Սա մեկնաբանվեց որպես վարչապետի ընտրության միակ տարբերակի դեմ ակցիա, ինչն այդպես չէր»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին աշխարհում ավելի շատ են վստահում, քան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին:
Հաշվի առնելով ներկայիս լարված և ջրբաժաններ գծելու մթնոլորտը, Դաշնակցությունը իր ներկայացուցիչներին ետ է կանչում ՀՀ կառավարությունից։
Մարդկանց հոսքը դեպի Բաղրամյան պողոտա շարունակվում է, հավաքվածները շարունակում են տարբեր արտահայտություններ վանկարկել ՀՀԿ, «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունների դեմ, ովքեր կողմ են քվեարկել աղմկահարույց օրենքի նախագծին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել Բաղրամյան 26-ից ու միացել է ցուցարարներին։
Եթե սրան չհետևի դիվանագիտական աշխատանք նախորդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ, նշանակում է, որ այս կարճատև հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության նպատակն էր՝ դուրս բերել օրակարգից նախորդ երկու բարձրաստիճան գագաթաժողովների պայմանավորվածությունները, որոնցից, ինչպես բոլորին հայտնի է, տարբեր եղանակներով հրաժարվում էր ադրբեջանական կողմը»։
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանն արձանագրում է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն այս տարվա ընթացքում:
Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբության իր էջում գրում է. «Նոր «ընդունված» օրենքը դեռ պետք է ստորագրի Հանրապետության նախագահը, որն այդ անելու համար Սահմանադրությամբ ունի 21 օր ժամանակ:
«Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի հաստատումը ԱԺ-ի նկատմամբ ճնշումները բացառելու նպատակով էր»
Եվրամիության խորհուրդը հոկտեմբերի 2-ին հաստատել է կանոնակարգ, որը նպատակամղված է Եվրամիություն ներկրվող կամ այնտեղից արտահանվող կանխիկ դրամի նկատմամբ հսկողության բարելավմանը:
Քաղաքացիները շարունակում են շրջափակած պահել Ազգային ժողովի մուտքերը, որպեսզի ԱԺ կանոնակարգ-օրենքին կողմ քվեարկած պատգամավորները չկարողանան դուրս գալ շենքից:
Ես իմ պահվածքով մաքսիմալ անում էի այն, որպեսզի ունենանք ԱԺ-ում երկխոսության հնարավորություն։
Ամեն օր Վենեսուելան լքում է մոտավորապես 5 հազար մարդ:
«Ես հեղափոխությանն աջակցել եմ. ո՞վ է սեփականշնորհել հեղափոխությունը»:
Քիչ առաջ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջից ուղիղ եթերի միջոցով հայտարարեց, որ «Ելք» խմբակցության պատգամավորներն այս պահին ԱԺ ներսում են գտնվում:
«Ժողովուրդն իր կամքն է արտահայտում ու իմ` այստեղ գտնվելու նպատակը միայն հասարակական կարգը պահպանելուն է վերաբերում»:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը 67 կողմ ձայնով ընդունեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին աղմկահարույց նախագիծը։
«Ոչ մեկը չի վախենում»:
Կորեայի Հանրապետության տասը քաղաքացիներից վեցն անհրաժեշտ է համարում Հարավի եւ Հյուսիսի միավորվելը:
«Երեկ մեր խմբակցության ղեկավարը վարչապետի հետ բանակցեց և նաև վարչապետը հայտարարեց, որ երկրորդ ռաունդ է սպասվում բանակցությունների։ Բայց այն, ինչ այսօր է տեղի ունենում, ուղղակի միջամտություն է ԱԺ աշխատանքներին՝ կառավարության ղեկավարի կողմից»:
Այս պահին Դեմիրճյան-Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի առջև հավաքվել են բազմաթիվ մարդիկ և վանկարկում են «Նիկո՛լ, Նիկո՛լ» և հետևում են Ազգային ժողովից ստացվող լուրերին։