Բաժիններ՝

Աշխարհի ղեկավարների շարքում վստահության ամենաբարձր վարկանիշն ունի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին աշխարհում ավելի շատ են վստահում, քան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին: Այդ մասին վկայում են Pew Research Center ամերիկյան հետազոտական կենտրոնի կողմից անցկացված հարցման արդյունքները:

Հարցման տվյալների համաձայն, դրա մասնակիցների 30 տոկոսը վստահությամբ է վերաբերվում Ռուսաստանի նախագահին՝ նշելով նրա ճիշտ քաղաքականությունը միջազգային ասպարեզում:

Այդ հարցում ավելի բարձր ցուցանիշ ունի ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը: Նրա վստահության վարկանիշը կազմում է 34 տոկոս: Թրամփի այդ ցուցանիշը 27 տոկոս է, իսկ աշխարհի բոլոր ղեկավարների շարքում վստահության ամենաբարձր վարկանիշն ունի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ 52 տոկոս:

Ընդսմին, հետազոտության համաձայն, հարցվածների մեծամասնությունը անհանգստություն է հայտնում միջազգային ասպերազմում ԱՄՆ-ի դերակատարության կապակցությամբ: Նրանց կարծիքով՝ Միացյալ Նահանգները հաճախ է քամահրում մյուս երկրների կարծիքը համաշխարհային կարեւոր խնդիրների լուծման գործում:

Ոմանք նշում են, որ ԱՄՆ-ը սկսել է նվազ ջանքեր գործադրել գլոբալ խնդիրների կարգավորման համար, քան առաջ: Դրա հետ մեկտեղ, ինչպես վկայում են հարցման արդյունքները, ավելի ու ավելի շատ մարդիկ են իրենց հավանությունն արտահայտում համաշխարհային ասպարեզում Չինաստանի քաղաքականությանը: Հարցումն անցկացվել է 2018 թվականի մայիսի 20-ից մինչեւ օգոստոսի 12-ը: Դրան 26,1 հազար մարդ է մասնակցել աշխարհի 25 երկրներից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս