Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ սահմանվել է Հանրային խորհրդի 15 մշտական հանձնաժողովների իրավասությանը վերապահված ոլորտների ցանկը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հաստատվել է Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի անհատական կազմը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերատեղադրման և շինհավաքակցման աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 4-ին ժամը 12:00-ից մինչև ժամը 18:00-ը դադարեցվելու է Աշտարակ քաղաքի Տանձանոց թաղամասի և Խորենացի փողոցի գազասպառողների գազամատակարարումը:
72 տարեկան հասակում կյանքից հեռացել է բրիտանացի հնչյունային ռեժիսոր Ջեֆ Էմերիքը, որն աշխատել է The Beatles ռոք-խմբի ձայնագրությունների վրա:
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը վստահ է, որ երկար պայքարելու անհրաժեշտություն չի լինի, և դա ցույց տվեց երեկվա մոբիլիզացիան, որ մեկ ժամում հարյուր-հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց ոչ միայն Երևանում, այլև ՀՀ այլ բնակավայրերում:
Եվրամիության հետագա ընդլայնման հարցը ներկայում ակտուալ չէ հանրակցության համար:
Կանադացի հանրահայտ երգչուհի Սելին Դիոնը հանդես կգա հոկտեմբերի 11-ին Հանրապետության հրապարակում կայանալիք խոշոր համերգային ծրագրում:
Գերմանիայի արեւելքի ու արեւմուտքի միավորման գործընթացը մինչ այժմ ավարտված չէ եւ առաջվա պես իրենից մարտահրավեր է ներկայացնում երկրի քաղաքացիների համար:
Քաղաքական պատասխանատվության ծավալն ու խորությունը պետք է որոշի ՀՀ քաղաքացին` ընտրությունների ընթացքում իր կողմից ընտրության արդյունքներով:
Իսրայելը չի կարող հրաժարվել Սիրիայում իրականացվող գործողություններից, չնայած այդ երկրին ռուսական C-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարմանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը՝ կառույցի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի գլխավորությամբ:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն արագ ոչ-ոքի խաղաց Օլիմպիադայի 9-րդ տուրում:
Հոկտեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ:
Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան հայտարարել է 2018 թվականին քիմիայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիրներին:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Յուլյա Լովոչկինան (Ուկրաինա) կոչ է արել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի լիարժեք կերպով հարգանք ցուցաբերել ժողովրդավարական արժեքների և օրենքի գերակայության նկատմամբ՝ ինչպես խոսքով, այնպես էլ գործով:
«Ես Հայաստանում չեմ տեսնում ՀՀԿ-ի զանգվածը։ Իհարկե, ես տեսնում եմ մարդկանց, ովքեր այս կամ այն ձևով կողմ չեն Նիկոլ Փաշինյանի որևէ ծրագրին կամ նշանակումներին, բայց դա չի նշանակում, որ նրանք ՀՀԿ-ի զանգվածն են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը։
Եվրոպայի էներգամատակարարումն անկարելի է պատկերացնել առանց Ռուսաստանի:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին մասնակցել է Ստեփանակերտի Հ.Թումանյանի անվան թիվ 9 դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությանը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին երկրի ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ՝ մաղթելով նախագահ Շտայնմայերին քաջառողջություն եւ ամենայն բարիք, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն:
Թեհրանը ողջունում է Բարհամ Սալեհին Իրաքի նախագահ ընտրելը եւ այդ երկրի հետ համագործակցության խորացման հույս ունի:
Արթուր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցների, համակարգի ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը բացվել է սգո մատյան աշխարհահռչակ երգիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակը հարգելու նպատակով։
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը երեկ չի կարողացել մասնակցել Աժ արտահերթ նիստին: Նրա մուտքը խորհրդարան խոչընդոտվել է ԱԺ շենքի մոտ ակցիա անող մարդկանց կողմից: Այս մասին տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց պատգամավորը:
«Ժողովրդի զգալի մասն ուզում է, որ լինեն ԱԺ արտահերթ ընտրություններ։ Այսօր ԱԺ-ն չի համապատասխանում այն համամասնությանը, որն առկա է հասարակության մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը։
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չի մեկնաբանել «Հոֆենհայմի» հետ հանդիպման ժամանակ գլխավոր մրցավար Դամիր Սքոմինայի աշխատանքը:
ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելով, խորհրդարանը ըստ էության ոչ թե կանխեց, այլ արագացրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գործընթացը: Ազգային ժողովի դիմաց երեկ տեղի ունեցած բազմահազարանոց բողոքի ակցիան ցույց տվեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները այլընտրանք չունեն:
ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը թողնում է պաշտոնը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախարարության աշխատակիցների հետ:
Հոկտեմբերի 3-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, հոկտեմբերի 5-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 6-ին՝ Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև: Հոկտեմբերի 4-ին, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ս.թ.հոկտեմբերի 1-ին ժամը 17:15-ին ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի ծառայողները՝ ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի բնակիչ, 1951թ.ծնված Վ.Ղ-ին հայտնաբերել են Մեծ շեն գյուղում գտնվող իր տանը՝ մահացած վիճակում : Զննությամբ դիակի գլխի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Արցախի ոստիկանություն