Երկխոսության հնարավորությունը սպառված չէ․ Արա Բաբլոյան. 1in.am

Ես իմ պահվածքով մաքսիմալ անում էի այն, որպեսզի ունենանք ԱԺ-ում երկխոսության հնարավորություն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, գրում է 1in.am-ը։

«Բարեբախտաբար, ինչ-որ ժամանակ դրան հասել էինք։ Ինձ համար մեծ ուրախություն էր եւ բավականություն քաղաքական առումով, երբ վարչապետը Նյու Յորքից հայտարարեց, որ պետք է հետ գամ եւ քաղաքական ուժերի հետ ԱԺ–ում քննարկենք հարցը, հայտնի էր, որ քաղաքական ուժերի մի մասը, ասենք Ելքը կողմը կողմնակից էր ավելի շուտ, ավելի կարճ ժամանակում անցկացնել ընտրությունները, մյուսները ավելի ուշ ժամկետներում, բայց բոլոր խմբակցությունները հայտարարել էին, որ պատրաստ են քննարկելու արտահերթ ընտրությունների հարցը։ ես երբ հանդիպել ենք վարչապետի հետ, հանդես ենք եկել հայտարարությամբ, որտեղ նույնպես մի քանի կետով եւ շատ խաղաղ կերպով ներկայացված էր ժողովրդավարական ամբողջ մոտեցումները»,–նշեց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031