«Բողոքի ակցիայի կազմակերպիչները մարդկանց մեծ հոսքն այստեղ կարողացել են ապահովել սոցցանցերի միջոցով». Սամվել Մարտիրոսյան

Մարդկանց հոսքը դեպի Բաղրամյան պողոտա շարունակվում է, հավաքվածները շարունակում են տարբեր արտահայտություններ վանկարկել ՀՀԿ, «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունների դեմ, ովքեր կողմ են քվեարկել աղմկահարույց օրենքի նախագծին։

Բողոքի ցույցի մասնակիցների մեջ է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։ 168.am-ի հետ զրուցում Ս. Մարտիրոսյանը նշեց, որ բողոքի ակցիայի կազմակերպիչները մարդկանց մեծ հոսքն այստեղ կարողացել են ապահովել սոցցանցերի միջոցով.

«Այստեղ գտնվող բոլոր մարդիկ կան սոցցանցերում, բավական է փողոց դուրս գալու կոչ լինի և բոլորն այդ մասին տեղեկանում են։ Ընդհանրապես Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության գործում մեծ էր սոցցանցերի դերը, որը մարդկանց տեղեկատվություն փոխանցելու հիմնական միջոցն էր»,-ասաց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031