Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 1374-ի, եւս 113 մարդ անհայտ կորած է համարվում:
Ոսկեհատ գյուղում 21-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով:
ԱԺ-ում մեկնարկել է չորրորդ նստաշրջանի հերթական նիստը: Այսօր կայանալու է ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին նախագծի քվեարկությունը:
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը ուշադրությամբ հետեւում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 20:40-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Այգեստան թաղամասում «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ձորակի եզրից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 03-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սկսել է ակտիվ շփումները ՀՀԿ-ականների եւ Սերժ Սարգսյանի հետ: Ըստ շրջանառվող լուրերի, Քոչարյանը ՀՀԿ ԳՄ նիստի օրը եղել է այդ կուսակցության գրասենյակում:
Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր հայտարարված Ժերար Մուրուն իր հայտնագործություններով փառավորել է Ֆրանսիան:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ երբ ԱԺ-ում քվեարկության էր դրվում աղմկահարույց Կանոնակարգ օրենքի փոփոխության հարցը, պարզվեց, որ նախագծի հեղինակներից (Արփինե Հովհաննիսյան, Վահրամ Բաղդասարյան) Անդրանիկ Հարությունյանը չի ներկայացել նիստին:
««Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Երևանի ավագանու ընտրություններից հետո ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու ահազանգով ձերբակալված, ապա մեկ օր անց գրավի դիմաց ազատ արձակված քրեական տարր Ֆազի՝ Սերգեյ Գրիգորյանի եղբոր՝ Գարիկ Գրիգորյանի 10 միլիոն դրամ գրավը վճարել է ԲՀԿ-ն։
Հոկտեմբերի 3-ին` ժամը 02:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եզնիկ Կողբացու փողոցի թիվ 1 շենքի 3-րդ մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության նախկին անդամ Մարինա Խաչատրյանը նոր կուսակցություն է հիմնել, որը կոչվում է «Արժանապատիվ Հայաստան»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ի ցուցակը գլխավորած, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատրաստվում է դիմել դատարան՝ զրպարտության եւ վիրավորանքի համար:
Հոկտեմբերի 2-ին` ժամը 21:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան բախվել է ավտոբուսին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության ՔՊ-ական նախարար Արսեն Թորոսյանի սեպտեմբերի 7-ի հրամանի շուրջ դժգոհությունները չեն դադարում: «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու այդ խնդրին` տեղեկացնելով, որ Թորոսյանը թաքուն-թաքուն ամբողջովին փոփոխել էր ԱՆ գլխավոր մասնագետների ինստիտուտը՝ առանց հաշվի նստելու երկար տարիների գլխավոր մասնագետների հետ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ «Ժամանակ»-ի լավատեղյակ աղբյուրի՝ գրող, հրապարակախոս, ՀՀ նախկին ոստիկանապետ Վանո Սիրադեղյանը չնայած վերջերս ենթարկվել է մի քանի վիրահատության, սակայն ողջ եւ առողջ է:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրերով պաշտոնանկ են արվել կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունները ներկայացնող նախարարները։
«Փաստ» թերթը գրում է. «Էջմիածին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը քաղաքապետի ժ/պ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ 100 000 ՀՀ դրամ է հայտարարագրել:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վճռաբեկ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքի քննության հարցում կարող է անելանելի վիճակ ստեղծվել:
«Հրապարակ»թերթը գրում է. «ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների զրույցի գաղտնալսումից հետո իշխանության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաները որոշել են փոխել իրենց բջջային հեռախոսահամարները, որպեսզի մի օր էլ այդ «ուխտն իրենց դռանը չչոքի»։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների զրույցի գաղտնալսմանն առնչվող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստն այսօր տեղի չի ունենա՝ ԱԺ քվեարկությունների, ապաեւ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի պատճառով։ Նիստը կհրավիրվի ուրբաթ։
«Ժամանակ» թերթը գրում է. «Բարգաված Հայաստան» կուսակցությունը կանգնած է փաստացի լուծարման եզրին: Այդ կուսակցության բազմաթիվ անդամներ պատրաստվում են հենց վաղը հայտարարել կուսակցությունը լքելու մասին, որպեսզի չկիսեն «Ծառուկյան» դաշինքի խայտառակ պահվածքի պատասխանատվությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյան-ԱԺ ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյան բանակցություններն անցել են բավականին մոնոտոն, չնայած սկզբում Փաշինյանն իր պահանջն է դրել՝ ընտրություններ երկու-երեք ամսում, բանակցության այլ թեմա ինքը չի տեսնում։ Վահրամ Բաղդասարյանն ասել է՝ դե, դա կարող էիր նաեւ հեռախոսով ասել, ի՞նչ իմաստ ուներ հանդիպելը։
«Փաստ» թերթը գրում է. «Հրազդանի քաղաքապետի ընտրությունների շուրջ աղմուկը չի դադարում: Այն բանից հետո, երբ առաջադրվեց նաեւ Սասուն Միքայել յանի որդին՝ Սեւակ Միքայել յանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը հայտարարեց, թե իրենք չեն աջակցում նրան, բայց եւ նոր թեկնածու չեն առաջադրում:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը 168.am-ի հետ զրույցում ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների մանրամասները:
«Նա, բնականաբար, ժողովրդի դեմ որևէ գործողություն չի անի»։
Այսօր խորհրդարանում ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի հապճեպ ընդունումն առնվազն տարակուսանք է առաջացնում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ խմբակցությունների հետ բանակցային սենյակից դուրս գալուց հետո հայտարարեց, որ ժողովուրդը հաղթել է, որևէ մեկը չի կարող խլել այդ հաղթանակը։
«Արտահերթ ընտրությունները լինելու են դեկտեմբերին»,- խորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում, այնուհետև ցուցարարների ներկայությամբ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 168.am-ի աղբյուրների հավաստմամբ, սակայն, բանակցություններին ներկա բոլոր քաղաքական ուժերը մնացել են իրենց դիրքորոշումներին: Որևէ մեկը չի համաձայնել Փաշինյանի առաջարկած պայմաններին։
«Արտահերթ ընտրությունները լինելու են դեկտեմբերին»: