ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լևոն Սարգսյանին ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայկակ Արշամյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
«Վաղը մենք քվեարկությամբ մեր դիրքորոշումը կհայտնենք, բայց վստահեցնում եմ ձեզ՝ խոչընդոտելու միտում մենք չենք ունեցել, և չի էլ կարող լինել: Մեր միտումը հետևյալն է՝ ունենալ քննարկումներ առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին ներկա է գտնվել պլանային համաբանակային հրամանատարական հավաքներին:
Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը Երևանում հարգանքի տուրք է մատուցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:
Հայ Հեղափոխական դաշնակցությունը միացել է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախաձեռնությանը, որով առաջարկվում է կարգավորել ԱԺ նիստի աշխատանքները խոչընդոտելու հարցը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ՀՅԴ-ն միացե՞լ է այդ առաջարկին:
Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին հյուսիսային շրջաններում, 5-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 6-ին Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև:
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում Շառլ Ազնավուրի հետ լուսանկարներ է հրապարակել:
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը պնդում է, որ ԱԺ կանոնակարգ օրենքում աղմկահարույց փոփոխությունը նոր բան չէ, այլ հինը տարածում են ընդհանուրի վրա, մասնավորապես՝ երբ նիստի քվորումը չի ապահովվում կամ նիստի ընթացքը խոչընդոտվում է այնպիսի պատճառներով, որոնք արտաքին ազդեցությամբ են պայմանավորված:
Հոկտեմբերի 2-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների միջև քննարկում, որի նպատակն էր անդրադառնալ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի(ՀԸԳՀ) կիրարկման միջոցառումների ծրագրի՝ ճանապարհային քարտեզի կազմման գործընթացին, ինչպես նաև հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում կայանալիք ԱլԳ նախարարական հանդիպմանն ընդառաջ՝ հայաստանյան քաղհասարակությանը ներկայացնել օրակարգային հարցերը:
Այս տարի առաջին անգամ Երևանում տեղի ունեցավ «Ազատ լրատվամիջոց-2018» մրցանակաբաշխությունը։ Չնայած այս անգամ հայաստանյան լրատվամիջոցներից որևէ մեկը ներկայացված չէր մրցանակի, այդուհանդերձ, կազմակերպիչները որոշել էին Հայաստանում խոսել տարածաշրջանում և Եվրոպայում մամուլի ազատության հետ կապված խնդիրներից, ձեռքբերումներից և մրցանակներ հանձնել «Ազատ լրատվամիջոց-2018»-ի հաղթող երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝«Չայխանա» (Վրաստան), «Ֆոնտանկա» ( Ռուսաստան) և «Պարտիզան» ( Բելառուս)։
Երևանի մետրոպոլիտենի կայարաններում հնչում են Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
Սեպտեմբերի 27-ին ոստիկանություն դիմած քաղաքացին հայտնել է, որ նույն օրը, ժամը 11:20-ի սահմաններում Բաղրամյան-Օրբելու փողոցների խաչմերուկում իջել է թիվ 47 ավտոբուսից և նկատել, որ պայուսակը չկա:
«Վարչապետն այնքան էլ լավ չի տիրապետում այն ինֆորմացիային, որը վերաբերում է կենսաբանական լաբորատորիաներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Սննդի անվտանգության պաշտպանության ծառայության առաջին պետ Գրիգոր Գրիգորյանը
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) հայազգի պատգամավոր Գարո Փայլանն արձագանքել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի հակահայ հայտարարությանը:
Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը լուսաբանելու համար հավատարմագրվել է 488 լրագրող, օպերատոր և լուսանկարիչ, որոնցից 143-ը հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ են:
«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը չի բացառում, որ կզբաղեցնի Երկրապահ կամավորական միության նախագահի պաշտոնը:
Ֆրանսիայի հյուսիսի Դյունկերկ քաղաքի մերձակայքում գտնվող Գրանտ-Սենտ կոմունայում իրականացվում է հակաահաբեկչական գործողություն, որի շրջանակներում ձերբակալել են 11 մարդու:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Շառլ Ազնավուրի մասին գրառումները նաև հայերեն է գրել:
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կբացվի սգո մատյան՝ ի հիշատակ աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի:
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն ցավակցական ուղերձ է հղել աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տոռան պարտավոր է կատարել իր պարտականությունները եւ չբարդացնել տարածաշրջանի իրադրությունը:
Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հանրապետության հրապարակում հոկտեմբերի 11-ին կայանալիք գալա համերգի եզրափակիչ հատվածն ամբողջությամբ նվիրված է լինելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին:
Ամուլսարի հարցով աշխատանքային խմբի ուսումնասիրությունն ավարտվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը: Նրա խոսքով` խումբը տեսչության հետ կապ չունի և ձևավորվել ու գործում էր հասարակական հիմունքներով:
ՀԿ-ները հայտարարությամբ են հանդես եկել՝ Հայաստանի սահմանամերձ գյուղերի՝ Ադրբեջանի զինուժի կողմից գնդակեծվելու վերաբերյալ:
Եվրամիությունն առաջվա պես հույս ունի Մեծ Բրիտանիայի հետ փոխշահավետ համաձայնագիր կնքել ԵՄ-ի կազմից թագավորության դուրս գալու պայմանների շուրջ:
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի սատարում իր վարչության նախագահ Սասուն Միքայելյանի որդուն Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ազատ ու արդար ընտրություններ ապահովելու նպատակով: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի համար ակնհայտ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հանդիպման և նման աշխատանքային քննարկումների անհրաժեշտություն կա: Այսօր ԱԺ-ում խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ հանդիպումների նպատակը որևէ կողմին գոհացնելը չէ, այլ սա աշխատանքային քննարկում է:
Կարգավորումները վերաբերում են 2 ասպեկտի՝ երբ նիստը չի կայանում, որովհետև նիստի իրավազորությունը չի ապահովվում, և երկրորդ հատվածը վերաբերում է նրան, երբ նիստն իրավազոր է, սակայն շարունակվում է խոչընդոտվել պատգամավորների մասնակցությունը կամ նիստում առաջացել են այնպիսի հանգամանքներ և նիստը վարողի ձեռնարկած միջոցառումներն արդյունք չեն տվել: