
Մանբիչում մեկնարկում է թուրք-ամերիկյան համատեղ պարեկապահակային ծառայությունը

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը Փարիզում հայտնել է, որ ամերիկացի և թուրք զինվորները Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիչի շրջանում համատեղ պարեկային ծառայություն իրականցնելու համար սկսել են պատրաստություն անցնել:
Այս ծրագրով նախատեսվում է Մանբիչում պարեկապահակային գունդ ստեղծել:
Համաձայն ՆԱՏՕ-ի անդամ երկու պետությունների հունիս ամսին ձեռք բերած համաձայնության, ներկայումս Մանբիչում հսկողություն են իրականացնում պարեկապահակային ծառայողները, սակայն երկու երկրների զինվորները միմյանցից անջատ են գործում:
Սեպտեմբերի 21-ին Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը իր հերթին հայտարարել էր համատեղ պարեկապահակային ծառայության մեկնարկի մասին: