Ամեն օր Վենեսուելան լքում է մոտավորապես 5000 մարդ. ՄԱԿ
Ամեն օր Վենեսուելան լքում է մոտավորապես 5 հազար մարդ: Այդ մասին Ժնեւում հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին, որն օգնության կոչ է ուղղել Վենեսուելայի քաղաքացիներին իրենց մոտ ընդունող պետություններին:
Ելույթ ունենալով իր գլխավորած գերատեսչության գործկոմի 69-րդ նստաշրջանում՝ Գրանդին նշել է, որ այժմ Վենեսուելայի սահմաններից դուրս գտնվում են նրա 2,6 միլիոնից ավելի քաղաքացիներ: «Օրական 5 հազար մարդ լքում է Վենեսուելան, եւ դա Լատինական Ամերիկայում բնակչության ամենամեծ շարժն է արդի պատմության մեջ»,-արձանագրել է նա:
Վերջին տարիներին Վենեսուելան սոցիալ-տնտեսական սուր ճգնաժամ է ապրում, որն ուղեկցվում է հիպերգնաճով, ազգային արժույթի արժեզրկմամբ եւ առաջին անհրաժեշտության ապրանքների ու դեղորայքի դեֆիցիտով: Ծանր իրադրությունը բազմաթիվ վենեսուելացիների հարկադրում է լքել հայրենիքը:
Նրանք մեկնում են հիմնականում Կոլումբիա, Էկվադոր, Պերու եւ Բրազիլիա: Մինչդեռ Վենեսուելայի իշխանությունները ժխտում են հումանիտար ճգնաժամի առկայությունը երկրում: Հանրապետության փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի կարծիքով՝ խոսքը «բնականոն միգրացիոն հոսքերի» մասինէ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: