Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը մյուս քաղաքների բնակիչներին կոչ է անում դուրս գալ կենտրոնական հրապարակներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրապետության մյուս քաղաքների բնակիչներին կոչ է անում ի նշան միասնության դուրս գալ իրենց քաղաքների կենտրոնական հրապարակներ: «Ի նշան միասնության՝ կոչ եմ հանում մյուս քաղաքների մեր հայրանակիցներին դուրս գալ կենտրոնական հրապարակներ և պահանջել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ Բաղրամյան պողոտայում հրավիրած հանրահավաքում:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հոկտեմբերի 2-ի երեկոյան հավաքվել են Ազգային ժողովի շենքի մոտ: «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ՀՀ վարչապետը նշել էր, որ ինքը տեղեկություն է ստացել, որ ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել և պատրաստվում է կողմ քվեարկել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծին, որի համաձայն՝ Ազգային ժողովի նիստի աշխատանքները որևէ պատճառով խոչընդոտելու դեպքում այն կարող է ընդհատված համարել: Ազգային ժողովն արտահերթ նիստում 67 կողմ ձայնով ընդունեց Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031