Բաժիններ՝

Բաղրամյան պողոտան ամբողջությամբ երկկողմանի փակվել է

Այս պահին Դեմիրճյան-Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի առջև հավաքվել են բազմաթիվ մարդիկ և վանկարկում են «Նիկո՛լ, Նիկո՛լ» և հետևում են Ազգային ժողովից ստացվող լուրերին։ Բաղրամյան պողոտան այս պահին ամբողջությամբ երկկողմանի փակվել է։ Ակնհայտորեն հորդոր կամ կոչ է եղել փակել նաև մետրոն։ Հավաքված քաղաքացիները հեռախոսներով հորդորում են գալ Բաղրամյանի պողոտա և այս պահին էլ մարդկանց հոսքը չի դադարում Բաղրամյան պողոտայում։ Ժամանակ առ ժամանակ մեքենաները ազդանշան են արձակում։ Ազգային ժողովի դիմաց է նաև ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, ինչպես նաև Արարատի մարզպետը, ով այստեղ է ժամանել շքախմբով և միացել հավաքվածներին։

Ցուցարարները նշում են, որ իրենք մարտական են տրամադրված և պայքարելու են այնքան ժամանակ մինչև ԱԺ-ն ցրվի։

Պողոտայի շուրջը շտապօգնության մեքենաներ են կանգնած։ Ցուցարարները այս պահին վանկարկում են «Դուխով, դուխով»։ Ցուցարարներին է միացել Տիգրան Խզմալյանը և հորդորում է նրանց գոչել ոչ թե դուխով, այլ՝ ոգով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս