Փաշինյանը աշխատանքից ազատեց մինչ այդ հրաժարական տված կառավարության անդամներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզերի բնակիչներին կոչ արեց ի նշան համերաշխության, դուրս գալ իրենց քաղաքների ու գյուղերի հրապարակներ և պահանջել՝ անցկացնել ԱԺ արտահերթ ընտրություններ:
Այսօր հայ ժողովոուրդը միասնական է ավելի, քան երբևէ, երբ Ոստիկանությունն ու Ազգային անվտանգությունը ժողովրդի հետ են, և եթե իրենք տեսնեն, որ մի Հանրապետական պատգամավոր վերևից գալիս է՝ պետք է ժպտալ:
Վարչապետը ևս մեկ անգամ հայտարարեց, որ այսօր ընդունված օրենքի նախագծի ընդունումը դավադրություն է բարձրագույն իշխանության, այսինքն` հայ ժողովորդի նկատմամբ. «Այդ նախագծով փակվում է արտահերթ ընտրությունների ճանապարհը, և իմանալով, որ ԲՀԿ և ՀՅԴ պատգամավորները նույնպես կողմ են նախագծին, նրանց նախարարներին ու մարզպետներին աշխատանքից ազատելու որոշում եմ կայացրել»,-հայտարարեց Փաշինյանը:
Ի դեպ, Ն. Փաշինյանն այս հայտարարությունն արեց այն բանից հետո, երբ հրապարակվեց Դաշնակցության հայտարարությունն այն մասին, որ «Հաշվի առնելով ներկայիս լարված և ջրբաժաններ գծելու մթնոլորտը, Դաշնակցությունը իր ներկայացուցիչներին ետ է կանչում ՀՀ կառավարությունից»։ Այդ մասին «Երկիր մեդիայի» լրագրողի հետ զրույցում հայտնել էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ հավելելով, որ ավելի ուշ Գերագույն մարմինը հանդես կգա հանգամանալից պարզաբանումներով ու հայտարարությամբ։