«Հայաստանի քաղաքական դաշտից արմատախիլ պետք է արվեն բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք աջակցել են ՀՀԿ-ին». Փաշինյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել Բաղրամյան 26-ից ու միացել է ցուցարարներին։ Մինչ այդ նա ասել էր, թե կարևոր բան ունի ասելու հավաքվածներին։

Ն. Փաշինյանը ելույթ կունենա ցուցարարների առջև:

«Ըստ էության` ես կարող եմ մեր այսօրվա կարգախոսները հստակ ասել: Այսօր երեկոյան տեղի է ունեցել տխրահռչակ նիստը, և օրենքն ընդունվել է: Օրենքի փոփոխություններին կողմ քվեարկած ՀՀԿ-ն ու նրան աջակցած ուժերը Հայաստանում հայտարարել են հակահեղափոխություն: Բայց դա նրանց չի հաջողվելու, որովհետև ժողովուրդը հաղթել է, և ուրեմն Հանրապետական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանի քաղաքական դաշտից»,-ասաց նա՝ ավելացնելով, որ արմատախիլ պետք է արվեն նաև բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք աջակցել են ՀՀԿ-ին:

Հիշեցնենք, որ օրենքի նախագծին կողմ են քվեարկել ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն:

Քվեարկությունը քարտերով չի իրականացվել, այլ ձեռքով, քանի որ «Ելք» խմբակցության պատգամավորները մինչ քվեարկությունը հավաքել էին մյուս խմբակցությունների պատգամավորների քարտերը։

Վարչապետ Փաշինյանը կարևոր համարեց նաև ճշտել, թե ովքեր են կողմ քվեարկել օրենքի փոփոխություններին:

Տեսանյութեր

Լրահոս