
Պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի մուտքը ԱԺ խոչընդոտել են. նա չի մասնակցել արտահերթ նիստին. Yerkir.am

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանն այսօր չի կարողացել մասնակցել Աժ արտահերթ նիստին: Նրա մուտքը խորհրդարան խոչընդոտել են Ազգային շենքի մոտ ակցիա անող մարդիկ: Այս մասին տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց պատգամավորը:
«Արտահերթ նիստի մասին իմանալուց հետո մինչև հասա Ազգային, ժողով արդեն շրջապատել էին շենքը, անհնար էր մոտենալ Աժ շենքին: Բազմությունը շատ էր, ու մի կին ճանաչեց ինձ: Հարցրեց Դուք պատգամավոր ե՞ք ՀՅԴ ֆրակցիայից, երբ ստացավ դրական պատասխան, սկսեց վիրավորել՝ դուք դավաճան եք, այս եք, այն եք»,- ասաց պատգամավորը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: