Արսենից երկար ոչ մի մարզիչ չի աշխատել Անգլիայի Պրեմիեր լիգայում: Հուլիսի 17-ին «զինագործների» ղեկավարը գլխավոր մարզչի պաշտոնում հասավ աշխատանքի 7583 օրվան՝ առաջ անցնելով նախորդ ռեկորդակիր Սըր Ալեքս Ֆերգյուսոնից (7582 օր):
Հարձակվողի գործակալները և բարեկամները տրամադրում են նրան «Բարսելոնայի» դեմ: Նրանք վստահ են, որ Նեյմարը չի կարող լիովին բացվել Կատալոնիայում և խորհուրդ են տալիս նրան՝ դիտարկել այլ ակումբների առաջարկները:
ՆԱՏՕ-ի անդամ և դաշինքի գործընկեր երկրները 2017 թվականի հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 12-ը կմասնակցեն Վրաստանում մեկնարկելիք ՆԱՏՕ-ի «Noble Partner 2017» (Նոբելյան գործընկեր) զորավարժություններին:
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» ՓԲ ընկերությանը կթույլատրվի 2017-2018 ուսումնական տարվանից միջնակարգ կրթության երրորդ աստիճանի 11-12-րդ դասարաններում իրականացնել «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագիրն անգլերենով` 3 տարի ժամկետով: Այս մասին որոշումը նախատեսվում է ընդունել կառավարության հուլիսի 20-ի նիստում։
Արցախի պետականության և նրա ինստիտուտների ամրապնդման անշրջելիությունը նյարդային արձագանք է հարուցում Ադրբեջանում:
«Ներկայում ակտիվ տեմպերով ընթանում են գործարանի տարածքի հետ կապված նախապատրաստական աշխատանքները, կարգավորվում է սարքավորումների ձեռքբերման գործընթացը, անցկացվում են քննարկումներ մատակարարների հետ: Հույս ունենք, որ արտադրությունը կսկսենք 1-1,5 ամսից»,-ասաց նա:
Մեր կուսակցության գործադիր մարմնի նիստում անցումային շրջանի նախագահի ընտրության որոշումը թողնվել է իմ հայեցողությանը:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը շնորհավորական խոսքով է հանդես եկել Եգիպտոսի Ազգային տոնի կապակցությամբ տեղի ունեցած ընդունելությանը:
Աշխարհում գրեթե յուրաքանչյուր տասներորդ մանկիկը կամ 12,9 միլիոն երեխա 2016 թվականին ոչ մի պատվաստում չի ստացել, վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալները:
Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում Արցախ կատարած աշխատանքային այցի ընթացքում, հուլիսի 16-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մասնակցել է ՊԲ շտաբում կայացած խորհրդակցությանը, որի ժամանակ Արցախի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը ներկայացրել է ընթացիկ տարվա ձեռքբերումները, կատարված և ընթացքի մեջ գտնվող հիմնական աշխատանքները:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հայկական և օտարերկրյա ընկերությունների համագործակցության ձևավորման մեխանիզմներ է ստեղծելու:
ՀՀ կառավարությունը մինչև 2018 թվականի ամառային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտա գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Սիմոն Պրուլկս Սենեկալին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հուլիսի 15-ին Երևանում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ:
Ճապոնիան հուսով է, որ մինչեւ 2017 թվականի վերջը երկրի ատոմակայաններում կգործարկվեն շուրջ 10 ռեակտորներ:
Հուլիսի 17-ին պատվիրակությանն ընդունել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ուղղակի ծիծաղելի է համարում Հայաստանում ռուսերենը՝ որպես պաշտոնական լեզու օրենքով ամրագրելու մասին առաջարկը։ Ընդհանրապես, ըստ նրա, վարորդական իրավունքի խնդիրները միջազգային իրավունքով են կարգավորվում, մասնավորապես՝ կա 1968թ. Վիեննայի համաձայնագիրը, որը Ռուսաստանը ստորագրել է, կա 1949թ. Ժնևի համաձայնագիրը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանին:
Մեծ քանակով աղի և քիչ քանակով կալիումի օգտագործումը բացասաբար են ազդում արյան ճշման վրա։ Արյան ճնշման բարձրացման հավանականությունը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում ամեն օր առավոտյան բանան օգտագործել։
Այցելությունների քանակը ավելացել է նաև հիմնական զբոսաշրջավայրերում. Տիգրանակերտի պետական արգելոց են այցելել ավելի քան 5000 այցելու՝ ինչը 62 տոկոսով ավել է 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
Լեհ դարպասապահը «Ծեր սենյորայի» հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները, համաձայն որի՝ նա շաբաթական կվաստակի գրեթե 80 հազար եվրո:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զինծառայողների իրավունքների վերաբերյալ բողոքների ուսումնասիրության հիման վրա մշակվել և շրջանառության է ներկայացվել օրենսդրական նախագծերի փաթեթ:
«Այս հակամարտությունն էական ձևով ազդում է Արցախի հակամարտության վրա, և հայկական պատվիրակության վարքագիծը որևէ ողջամիտ բացատրության չի ենթարկվում։ Տպավորություն է, որ նրանք թքած ունեն, թե ինչ ռիսկեր կարող են ստեղծվել Արցախի հարցի համար»։
Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021թ. ամառը: Այն նաև ներառում է 1 տարով պայմանագիրը երկարաձգելու մասին կետ:
«Կարծում եմ՝ որքան էլ որ նշում են՝ գործարքը վերջնական փուլում է, այն դեռ որոշակի ժամանակահատված կպահանջի, որովհետեւ խնդիրներ դեռեւս կան, կողմերի միջեւ վերջնական համաձայնություն չի կայացել: Միգուցե Ռուսաստանն այդ համալիրները կվաճառի, բայց Թուրքիայի համար ռազմական տեսանկյունից դա էական խնդիր չի լուծում»:
Էկվադորը կարող է ավելացնել նավթի հանույթի ծավալները՝ չնայած ՕՊԷՔ+-ի համաձայնությանը, այն ֆինանսական խնդրիրների պատճառով, որոնք երկրի հանդեպ ծառացել են համաշխարհային շուկայում նավթի գների անկման հետեւանքով:
«Ես ուշագրավ եմ համարում հարցազրույցում տեղ գտած մի շարք շեշտադրումներ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար, քաղաքագետ Արման Մելիքյանը՝ խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին:
«Մենք մեծ ռիսկի ենք գնում, իմ կարծիքով։ Բայց դա նաև վկայում է, որ Հայաստանը, այո, ճիշտ է անում, որ ունի սեփական արտաքին քաքականություն վարելու իրավունքը և վարում է։ Ինչքա՞ն պետք է անընդհատ զիջումների գնանք»։
Գերմանացի ապահովագրորդների միությունը (GDV) անկարգություններից վնասը, որոնցով ուղեկցվել է Համբուրգում «քսանյակի» մասնակից երկրների ղեկավարների գագաթնաժողովը, գնահատել է 12 միլիոն եվրո:
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով թիմի հետ գտնվում է Միացյալ Նահանգներում, զրուցել է իսպանական Marca պարբերականի հետ:
Հայկական ակումբի համար սա շատ կարևոր խաղ է, քանի որ առաջին խաղում նա ստացել է հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություն: Եթե հայկական ակումբը կարողանա հաղթել կամ 0:0 հաշվով ավարտել հանդիպումը, ապա պատմական արդյունք կգրանցվի: