Էկվադորը կարող է ավելացնել նավթի հանույթը՝ չնայած ՕՊԷՔ+-ի համաձայնությանը

Էկվադորը կարող է ավելացնել նավթի հանույթի ծավալները՝ չնայած ՕՊԷՔ+-ի համաձայնությանը, այն ֆինանսական խնդրիրների պատճառով, որոնք երկրի հանդեպ ծառացել են համաշխարհային շուկայում նավթի գների անկման հետեւանքով: Այս մասին Էկվադորի նավթի նախարար Կառլոս Պերեսը հայտնել է Teleamazonas հեռուստաալիքին:

«Մենք գնահատեցինք Էկվադորի արտադրական ներուժը. այն կազմում է շուրջ 430 միլիոն բարել Petroamazonas-ի համար եւ շուրջ 115 միլիոն բարել մասնավոր ընկերությունների համար: Եվ մենք որոշում ընդունեցինք ավելացնել հանույթը, քանի որ դա անհրաժեշտ է երկրի համար»,- հայտարարել է նախարարը:

2016 թվականի վերջին ՕՊԷՔ-ը եւ 11 անկախ արտահանող երկրներ, որոնց թվում է Ռուսաստանը, կնքել են նավթահանույթի կրճատման համաձայնագիր: Ըստ համաձայնությունների՝ մասնակիցները 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում պետք է նավթի շուկայից հանեին օրական 1,8 միլիոն բարել (2016 թվականի հոկտեմբերի մակարդակի համեմատությամբ):

2017 թվականի մայիսին Վիեննայում կայացած հանդիպմանը երկրները համաձայնագիրը երկարացրել են մինչեւ 2018 թվականի ապրիլը՝ բոլոր մասնակիցների համար պահպանելով նախկին բաժնեմասերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս