Բաժիններ՝

«Արսենալին» պատկանող Վոյցեխ Սչեսնին կտեղափոխվի «Յուվենթուս»

Լեհ դարպասապահը «Ծեր սենյորայի» հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները, համաձայն որի՝ նա շաբաթական կվաստակի գրեթե 80 հազար եվրո:

«Արսենալը» տրանսֆերից կվաստակի 11.4 մլն եվրո: Ինչպես հաղորդում է The Guardian-ը՝ ակումբները գտնվում են բանակցությունների եզրափակիչ փուլում: «Յուվեն» դիտարկում է Սչեսնիին՝ որպես Ջիջի Բուֆոնին փոխարինող:

Վոյցեխը վերջին երկու մրցաշրջանները վարձակալական հիմունքներով անցկացրել է «Ռոմայի» կազմում:

Բուֆոնը հայտարարել է, որ հաստատ մասնակցելու է Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս