
Էդուարդ Աղաբեկյանի օգտին կքվեարկի՞ արդյոք Հայկ Խանումյանը.պարզաբանում

Մեր կուսակցության գործադիր մարմնի նիստում անցումային շրջանի նախագահի ընտրության որոշումը թողնվել է իմ հայեցողությանը:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը:
«Քվեարկելու եմ «Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանի օգտին: Նա որևէ շանս չունի անցնելու, դա ինքն էլ է հրապարակայնորեն հայտարարել: Է. Աղաբեկյանն իր թեկնածվությունն առաջադրելով, ցանկանում է ինչ-որ ուղերձներ հղել հասարակությանը, որին կհետևենք վաղը կայանալիք նիստի ժամանակ և կտեսնենք ինչ գործընթաց է փորձում սկսել մեր գործընկերը: Բոլոր դեպքերում Բակո Սահակյանին դեմ»,-ասել է Հ. Խանումյանը:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության անցումային շրջանի նախագահի ընտրությունը տեղի է ունենալու հուլիսի 19-ին: Խմբակցությունների կողմից առաջադրված թեկնածուները երկուսն են՝ գործող նախագահ Բակո Սահակյանը և «Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը: