Սերխիո Ռոմերոն երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ
Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021թ. ամառը: Այն նաև ներառում է 1 տարով պայմանագիրը երկարաձգելու մասին կետ:
«Ես շատ ուրախ եմ նոր պայմանագրի ստորագրման համար: Ո՞վ չէր ցանկանա խաղալ աշխարհի մեծագույն թիմում: Այստեղ հրաշալի դարպասապահներ կան, և մենք միշտ սովորում ենք մեկս մյուսից: Անհամբերությամբ սպասում եմ հնարավորությանը, որպեսզի կարողանամ օգնել թիմին կրկնել նախորդ մրցաշրջանի հաջողությունները»,- Ռոմերոյի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:
Ռոմերոն «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2015թ. հուլիսին: Անցած մրցաշրջանում 30-ամյա արգենտինացին «Կարմիր սատանաների» կազմում անցկացրել է 18 հանդիպում և բաց է թողել 6 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը