Աշխարհում յուրաքանչյուր տասներորդ երեխան չի ստացել անհրաժեշտ պատվաստումները. ԱՀԿ

Աշխարհում գրեթե յուրաքանչյուր տասներորդ մանկիկը կամ 12,9 միլիոն երեխա 2016 թվականին ոչ մի պատվաստում չի ստացել, վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալները:

«Եվս մոտավորապես 6,6 միլիոն մանկիկ ստացել է կապույտ հազի-դիֆթերիայի-պրկախտի մակակլանված հակատոքսինի երեք դեղաչափերից առաջինը։ 2010 թվականից օրացույցով բոլոր պատվաստումներն ստացած երեխաների բաժինը կայունացել է 86 տոկոսի մակարդակում (116,5 միլիոն մանկիկ) եւ վերջին տարում չի փոխվել»,- ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ:

ԱՀԿ-ի տվյալներով՝ պատվաստումները կանխում են 2-ից մինչեւ 3 միլիոն վաղաժամ մահեր: Կազմակերպությունը նշում է, որ ԱՀԿ-ի 194 անդամ երկրներից 130-ը կարողացել է դիֆթերիայի, կապույտ հազի եւ պրկախտի դեմ պատվաստում ստացած երեխաների բաժինը հասցնել 90 տոկոսի: Ութ երկրներում, այդ թվում Սիրիայում եւ Ուկրաինայում, պատվաստված երեխաների բաժինը չի գերազանցում 50 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31