ամաշխարհային բանկը կանխատեսում է՝ Հայաստանում այս տարի կարձանագրվի 3.1 տոկոս տնտեսական աճ: Այս մասին նշված է ՀԲ-ի` երեկ հրապարակած «Բեւեռացում եւ պոպուլիզմ» զեկույցում, որը նվիրված է Եվրոպային եւ Կենտրոնական Ասիային:
ԲՀԿ-ն առաջիկայում կուսակցության քաղխորհրդի նիստ է պլանավորել, որը կկայանա Մելիք-Ադամյանի վրա գտնվող կառավարության մեծ՝ 800 տեղանոց դահլիճում, մինչդեռ ԲՀԿ քաղխորհուրդը բաղկացած է 160 անդամից։
ՀՀ կառավարությունն այս տարի իր գնումների պլանով բավականին ուշագրավ մի գնում է նշել՝ 18 մլն 915 հազար դրամով մեքենայի մեկ պահեստամաս է ձեռք բերել: Փաստաթղթում նշված չէ, սակայն, թե դա ինչ պահեստամաս է եւ ինչ մեքենայի համար:
HMD Global ընկերությունը պատմել է արդեն 2017 թվականին Nokia բրենդի ներքո սմարթֆոնների պլանավորվող արտադրության մասին: Այս մասին ասված է Nokia’s Capital Markets Day 2016-ի ներդրողների համար միջոցառման պաշտոնական տեղեկագրում:
Adidas ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին կենսաքայքայվող մարզակոշիկները, մոդելն ստացել է Futurecraft Biofabric անվանումը: Այս մասին հաղորդում է Adidas ընկերության կայքը:
Սերն անմահ է և անմահություն է տալիս այն ամենին, ինչ շրջապատում է մեզ: Իսկ ատելությունը մահանում է ամեն րոպե:
Փողոցից ներս մտնելուց անմիջապես հետո կաշվե կոշիկը լվացեք տաք, բայց ոչ եռացած ջրով։ Կեղտոտված հատվածին թուղթ դրեք և թողեք, որ երկարաճիտ կոշիկները չորանան։ Չորացած կոշիկներին մանկական կրեմ քսեք։
Երբեմն մենք բազմաթիվ էմոցիաներ ենք զգում, և դժվար է լինում հստակեցնել, թե ինչ եք զգում իրականում։ Այս կարճ թեստը ճշգրիտ կերպով կորոշի, թե ինչ եք զգում այս պահին։ Անհրաժեշտ է ընդամենը պատասխանել հարցին, թե ինչ զգացմունքներ եք տեսնում այս լուսանկարում։
Վերափոխումը սկսվեց 1980-ական թթ.՝ բաց լիբերալ շուկաների գաղափարի հետ։ Առավել նկատելի էր սոցիալական համերաշխության ինստիտուտների ոնչնչացման մարտավարությունը. նրանք շուկայի դեմ էին։ Դա թուլացնում էր աշխատուժի ընդհանուր ուժը։ Չինաստանի և այլ զարգացող տնտեսությունների՝ համաշխարհային աշխատուժի շուկա մտնելու արդյունքում՝ 2 մլրդ աշխատակիցներ համալրեցին շուկան։
Իսկ թե որտեղից է առաջանում նմանատիպ «ներքին արգելակումը», հստակ տեղեկություններ չկան, սակայն կարելի է ենթադրել, որ այստեղ մեծ դեր են կատարում հասարակական հարաբերությունները: Մենք մանկուց լսում ենք՝ «ստելը լավ բան չէ», «ստի համար մենք անպայման կպատժվենք», իսկ մեր ուղեղը, վերջիվերջո, ընդունում է սա՝ որպես կյանքի կանոն, սակայն բոլորս էլ ստիպված ենք լինում կյանքի որոշակի փուլում անցնել այս ամենի վրայով:
Երբ որովայնի սանտիմետրերը գնալով մեծանում են, դա ոչ միայն իջեցնում է կնոջ ինքնագնահատականը, այլևս վնասում նրա առողջությանը։ Ներկայացնում ենք մի քանի վարժություն, որոնք կարող են օգնել ազատվել ավելորդ սանտիմետրերից։
Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-հոկտեմբերին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, 100.4 է։ Սա նշանակում է, որ տարվա առաջին տասն ամիսներին տնտեսության ակտիվությունն աճել է ընդամենը 0.4%-ով։
Թալինի բժշկական կենտրոնի բժշկի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Գողություն. այն օրենքով դատապարտելի է և ապրուստի միջոց չէ։
«ԵՄ ընդլայնումը ժամանակավորապես դադարեցված է, ինչը բացասաբար կանդրադառնա Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից երկրների առաջընթացի վրա»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արտաքին հարաբերությունների մոլդավական ասոցիացիայի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Վիկտոր Կիրիլեն:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:
Մարդու առողջական վիճակը մեծապես կախված է իր ընդունած սննդից և ապրելաոճից: Այնուամենայնիվ, այն փաստը, որ մենք ապրում ենք աղտոտված միջավայրում, բացատրում է քիմիկատների և տոքսինների առկայությունը մեր կյանքում:
Գերմանական ազգային ավիափոխադրող Lufthansa-ն չեղյալ է հայտարարել շուրջ 900 չվերթներ` օդաչուներ գործադուլի հետևանքով:
Ցուցակը կազմելիս հաշվի են առնվել այն գոլերը, որոնք խփվել են 2015թ. սեպտեմբերի 30-ից մինչև 2016թ. սեպտեմբերի 30-ը: Ֆերենց Պուշկաշի մրցանակի հավակնորդների ցուցակն ունի հետևյալ տեսքը.
Եվրոպայի խորհրդի Կտտանքների կանխարգելման կոմիտեն նոր զեկույց է հրապարակել Հայաստանի վերաբերյալ:
«Բացի տեխնիկական հարցից, կա նաև գաղափարական հարց՝ ինչպե՞ս կանցնեն երևանյան ընտրությունները, ի՞նչ փոփոխություններ է խոստանում ՀՀ նախագահը, որքանո՞վ են նրա խոստումներն արդարացված, այդ ամենը ցույց կտան գալիք ընտրությունները»։
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսային խոսակցության ընթացքում քննարկել են Սիրիայում, Ուկրաինայում և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:
Իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի կողմից ադրբեջանական գումարների ստացումը և լոբբինգն այդ երկրի օգտին առաջին հերթին ազդում են ԵԺԿ քաղաքական խմբի հեղինակության վրա:
Մեր երկրում այդ խնդիրը Նախագահի կողմից դրվել է Պետական հանձնաժողովի վրա, իսկ կեղծիքների դեմ հակազդեցության մի շարք միջոցառումներ արտացոլվել են մինչև 2020 թվականը Ռուսաստանի Դ աշնությունում արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նախագծում, որը կընդունվի այս տարի: Մենք պատրաստ ենք մեր վերլուծություններով կիսվել գործընկերների հետ և միասին մտածել ԵԱՏՄ շրջանակում համանման ծրագրային փաստաթղթի պատրաստման և անօրինական շրջանառության տվյալների հաշվառման ազգային համակարգի ստեղծման շուրջ:
ՀՀ զանգվածային լրատվամիջոցներով ՀՀ զինված ուժերի առօրյան լուսաբանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերության 60-րդ և Հանրային ռադիոընկերության 90րդ տարեդարձերի կապակցությամբ նոյեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատվոգրեր է հանձնել Հանրային հեռուստառադիոընկերության մի խումբ աշխատակիցների:
Իբրահիմովիչը ստացավ շվեդական «Ոսկե գնդակը» մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի ունեցավ Ստոկհոլմում: Հարձակվողը մրցանակը ստացավ 10-րդ անգամ անընդմեջ և 11-րդ անգամ ընդհանրապես:
ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ) քարտուղար, գեներալ-մայոր Յուրի Դաշկինը նոյեմբերի 22-ին ժամանել է Երևան: Երկօրյա աշխատանքային այցի առաջին օրը Յուրի Դաշկինին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
«Մեր 5.5 մլրդ պարտքը սփռված է մինչև 2050 թ.։ Եթե մի պահ ենթադրենք, որ այդ ամբողջ պարտքը պետք է մարվեր առաջիկա 3-4 տարիների ընթացքում, դա ընթացիկ պարտքի ռիսկն է կամ պարտքի մարման ժամանակացույցի կառավարումը»։
Յուրի Հակոբյանին ձերբակալելու համար հիմք է հանդիսացել տուժող Եղիշե Խաչատրյանի մոր՝ Էմմա Աբրահամյանի մասնակցությամբ կատարված ճանաչման քննչական գործողությունը։ Յուրի Հակոբյանը ներկայացվել է ճանաչման, և տուժողի մայրը կասկածով է նշել, որ ճանաչման ներկայացվածներից մեկին՝ Յուրի Հակոբյանին նմանեցնում է հանցագործությունը կատարած անձանցից մեկին։ Այդ հիմքով Յուրի Հակոբյանը ձերբակալվել է, հետագայում առերեսում է կատարվել։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Անտիկոնտրաֆակտ-2016» 4-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին: