Կառավարությունը մոտ 19 միլիոն դրամով մեքենայի 1 պահեստամաս է գնել. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունն այս տարի իր գնումների պլանով բավականին ուշագրավ մի գնում է նշել՝ 18 մլն 915 հազար դրամով մեքենայի մեկ պահեստամաս է ձեռք բերել: Փաստաթղթում նշված չէ, սակայն, թե դա ինչ պահեստամաս է եւ ինչ մեքենայի համար:

Հավանաբար կառավարությունն ինքը կպարզաբանի, եթե հարկ համարի: Այնուամենայնիվ, հնարավոր չէ պատկերացնել, թե մոտ 40 հազար դոլարով այդ ինչ պահեստամաս կարելի է ձեռք բերել, երբ այդ գումարով ամբողջական շքեղ մեքենա է հնարավոր գնել: Թերեւս կարելի է ասել, որ նման թանկարժեք պահեստամաս ձեռք բերված կլինի վարչապետի ծառայողական մեքենայի համար»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930