Բաժիններ՝

Սուտը ձևափոխում է ուղեղը

Մեկ անգամ ստելով՝ հաջորդ անգամները մեզ ավելի ու ավելի հեշտ են տրվում: Կանոնավոր ստելով՝ օգնում ենք ուղեղին հարմարվել այն մտքին, որ ստում ենք, և այն դադարում է մեզ անհանգստացնել տհաճ էմոցիաներով:

Լոնդոնի համալսարանում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ նման հոգեբանական ազդեցության պատճառները թաքնված են ուղեղի ամիգդալա կոչվող հատվածում: Այս հատվածը հաճախ կոչում են «վախի կենտրոն», սակայն ամիգդալան մասնակցում է տարբեր էմոցիաների կազմավորման գործընթացին:

Կանոնավոր սուտն օգնում է ուղեղին ընդունել սեփական սուտը:

Կատարված հետազոտությունը հետևյալն էր՝ մարդը պետք է ստեր իր ընկերոջն այն մասին, թե քանի կոպեկ կա ապակե տարայում: Սուտը գնահատվում էր, եթե այդ մարդը կարողանում էր համոզել զրուցակցին, որ տարայի մեջ կոպեկների թիվն ավելի մեծ է, քան իրականում: Այս ընթացքում ստողի ուղեղի ակտիվությանը հետևում էին մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով: Հետազոտության ընթացքում նկատվել է, որ ամեն անգամ ստելիս՝ ամիգդալայի ֆունկցիան նվազում էր: Հետաքրքիրն այն էր, որ որքան նվազում էր ամիգդալայի ակտիվությունը, այնքան ավելի ակնհայտ էր դառնում սուտը:

Ակնհայտ է, որ առաջին անգամ ստելիս՝ նշաձև այդ մարմինը (ամիգդալան) լարվում է, և մենք անհարմար զգացողություն ենք ունենում: Սակայն հետագայում սովորում ենք այս զգացողությանն այնպես՝ ինչպես ամիգդալան:

«Nature Neuroscience»-ում տպագրված հոդվածում հետազոտության հեղինակները պնդում են, որ, երբ հետազոտության անդամներին առաջարկվում էր ստել ոչ թե սեփական, այլ ընդհանուր շահի համար, ամիգդալան կտրուկ չէր արձագանքում, և մարդը սկսում էր ավելի շատ ստել, քանի որ այս դեպքում սուտն արդարացված էր:

Իսկ թե որտեղից է առաջանում նմանատիպ «ներքին արգելակումը», հստակ տեղեկություններ չկան, սակայն կարելի է ենթադրել, որ այստեղ մեծ դեր են կատարում հասարակական հարաբերությունները: Մենք մանկուց լսում ենք՝ «ստելը լավ բան չէ», «ստի համար մենք անպայման կպատժվենք», իսկ մեր ուղեղը, վերջիվերջո, ընդունում է սա՝ որպես կյանքի կանոն, սակայն բոլորս էլ ստիպված ենք լինում կյանքի որոշակի փուլում անցնել այս ամենի վրայով:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս