![](/banners/BeFunky-design.jpg)
Օդաչուների գործադուլի հետևանքով Lufthansa-ն չեղյալ է հայտարարել շուրջ 900 չվերթներ
![](https://168.am/wp-content/uploads/2016/11/140401-lufthansa-mn-1055_d8df542350c6b882b165fdc7926b663a.nbcnews-ux-2880-1000_640x420.jpg)
Գերմանական ազգային ավիափոխադրող Lufthansa-ն չեղյալ է հայտարարել շուրջ 900 չվերթներ` օդաչուներ գործադուլի հետևանքով:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, ծրագրված 3000 չվերթներից չեղյալ են հայտարարվել 876 չվերթ, քանի որ ընկերության օդաչուները 24-ժամյա գործադուլ են հայտարարել: Ընկերության հայտարարության մեջ շեշտվում է, որ այս խնդիրը վերաբերում է շուրջ 100 հազար ուղևորների: Միաժամանակ ընկերությունը շեշտում է, որ գործադուլը չի խաթարի Lufthansa-ի դուստր ընկերությունների` Eurowings-ի, Swiss, Austrian Airlinesի, Air Dolomitiի և Brussels Airlines-ի աշխատանքները:
Անցած երկու տարիների ընթացքում սա արդեն օդաչուների 14րդ գործադուլն է, որոնցով նրանք փորձում են հասնել աշխատավարձի բարձրացման: