«Ազգային շուկաներն արտադրանքի ապօրինի շրջանառությունից պաշտպանելը հնարավոր է ԵԱՏՄ համատեղ ջանքերով». Դենիս Մանտուրով

Յուրաքանչյուր տարի Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարությունը կազմակերպում է «Անտիկոնտրաֆակտ» ֆորումը: Այդ տարի միջոցառումն անցկացվում է Երևանում: Այդ առիթով «Արմենպրես»-ը զրուցել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:

– Յուրաքանչյուր տարի Ռուսաստանի Դաշնության Արդյունաբերության և առևտրի նախարարությունը կազմակերպում է «Антиконтрафакт» ֆորումը: Այս տարի միջոցառումը կանցկացվի Երևանում: Ինչպիսի՞ արդյունքներ եք դուք սպասում: Արդյոք ռուսական կողմից մշակվել են որոշումներ, որոնք հնարավոր կլինի իրականացնել ԵԱՏՄ միասնական տնտեսական տարածքի շրջանակում:

-Ֆորումի հիմնական խնդիրն է նպաստել արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառության ծավալների և շուկայի համար բացասական հետևանքների նվազեցմանը: Անօրինական շրջանառության նվազեցման վրա շեշտադրումը պատահական չէ: Իմ տեսանկյունից, հակազդեցության համակարգի կառուցմամբ պետք է պահպանել պետական կարգավորման և բիզնեսի զարգացման  ողջամիտ հավասարակշռություն. դա հեշտ չէ: Մեր կողմից իրականացված վերլուծությունը ցույց է տվել, որ պետական կոշտ քաղաքականությունը, լրացուցիչ պահանջների ներդրումը և բիզնեսի համար սահմանափակումները հաճախ հանդիսանում են անօրինական շրջանառության զարգացման և փոքր ու միջին բիզնեսի սուբյեկտների գործունեության դադարեցման պատճառ: Միաժամանակ, շուկայի անբարեխիղճ մասնակիցներն օգտագործում են մի ամբողջ շարք մեթոդներ, որոնք կազմում են մաքսային և հարկային օրենսդրության խախտումներ, մտավոր սեփականության իրավունքների, տեխնիկական կանոնակարգերի պահանջներ:  Եվ այդ մեթոդները մշտապես բարելավվում են:

Միասնական քաղաքականության մշակումն ընդհանուր խնդիրների լուծման գործում անհրաժեշտություն է: Ապրանքների անօրինական շրջանառությունը հրատապ խնդիր է, որը լուրջ վնաս է հասցնում մեր երկրներին: Առաջին հերթին մենք դրանում տեսնում ենք մեր երկրների քաղաքացիների կյանքի և առողջության համար պոտենցիալ ռիսկ, էլ չենք խոսում տնտեսությանը հասցված էական վնասի մասին:

Հաշվի առնելով սահմանների բացակայությունը և առևտրի ազատ շարժը, միության յուրաքանչյուր մասնակից հանդիսանում է այդ ընդհանուր շուկայի երաշխավոր: Դրա համար մեզ անհրաժեշտ է կառուցել հակազդեցության միասնական համակարգ, ինչը կաշխատի ԵԱՏՄ ողջ տարածքում: Դրա ստեղծման առաջին քայլը հանդիսանում է ազգային մարմինների հստակեցումը, որոնք կվերահսկեն այդ աշխատանքը ողջ ծավալով: Մեր երկրում այդ խնդիրը Նախագահի կողմից դրվել է Պետական հանձնաժողովի վրա, իսկ կեղծիքների դեմ հակազդեցության մի շարք միջոցառումներ արտացոլվել են մինչև 2020 թվականը Ռուսաստանի Դ աշնությունում արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նախագծում, որը կընդունվի այս տարի: Մենք պատրաստ ենք մեր վերլուծություններով կիսվել գործընկերների հետ և միասին մտածել ԵԱՏՄ շրջանակում համանման ծրագրային փաստաթղթի պատրաստման և անօրինական շրջանառության տվյալների հաշվառման ազգային համակարգի ստեղծման շուրջ:

Անօրինական արտադրանքի նվազեցման ևս մեկ կարևոր նախապայման է հանդիսանում ԵԱՏՄ ողջ տարածքում միասնական տեխնիկական կանոնակարգերի և միջազգային չափանիշների կիրառումը: Վերջին երկու տարիներին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ուղղակի մասնակցությամբ մենք շեշտակիորեն շարժվել ենք այդ ուղղությամբ և այժմ գործում են 35 կանոնակարգեր, որոնց արդյունքում մեր երկրներում, ընդհանուր առմամբ, իրականացվում են սերտիֆիկացման հազար մարմիններ և գրեթե 2,5 հազար փորձարկման լաբորատորիաներ:

Որպես դրական օրինակ կցանկանայի պատմել մորթե ապրանքների պիտակավորման պիլոտային ծրագրի մասին, որի շնորհիվ կարողացանք տեսնել շուկայի իրական մասշտաբները, նրա կառուցվածքը, բիզնես գործընթացների յուրահատկությունները: Արդյունքում մենք ստացանք յուրահատուկ վերլուծական գործիք, ինչը թույլ կտա ընդունել ավելի արդյունավետ որոշումներ ոլորտի զարգացման շուրջ: Հաշվի առնելով այն, որ պիլոտային ծրագիրը Եվրասիական միության ընդհանուր նախագիծն է, մենք սպասում ենք նրա ամբողջական ներդրմանը ԵԱՏՄ բոլոր անդամ-պետություններում:

Ռուսաստանի տարածքում այդ ծրագրի իրականացման առաջին արդյունքները ցույց տվեցին դրա արդյունավետությունը, դրա համար էլ 2017 թվականի հունվարի 1-ից կմեկնարկի դեղամիջոցների առանձին տեսակների պիտակավորման կամավոր փորձարկումը: Բացի այդ, այժմ մշակվում է օդանավերի, թանկարժեք փայտատեսակների, թեթև արդյունաբերության ապրանքների պիտակավորման ներդրման գործընթացը:

Կցանկանայի ընդգծել, որ Եվրասիական միջկառավարական խորհրդում հաստատվել է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի նախագիծը, որը հաշվի է առնում բիզնեսի շահերը և թույլ կտա Միության սահմանին վարել ավելի թափանցիկ ու արդյունավետ քաղաքականություն:

Նաև ԵԱՏՄ խորհուրդն ուշադրություն է դարձրել դեղամիջոցների շուկայի ընդհանուր կարգավորմանն անցնելու անհրաժեշտությանը: Կարևոր հարց է, որի լուծումը թույլ կտա հեշտացնել պայքարն անօրինական շրջանառության դեմ, օպտիմալացնել արտադրությունը. դա, իհարկե, դրական ազդեցություն կունենա սպառողական մթնոլորտի վրա:

Մենք տեսնում ենք, որ քննարկվող հարցերի շրջանակն ավելի է ընդլայնվում, և ես հույս ունեմ, որ ֆորումի աշխատանքի արդյունքում կձևավորվեն արդիական որոշումներ, որոնք հնարավոր կլինի կյանքի կոչել ԵԱՏՄ միասնական տնտեսական տարածքում: Բաժինների, կլոր սեղանների, բանաձևերի քննարկումներն ուղղված կլինեն Եվրասիական միության բոլոր երկրներին:

-Որքանով մեզ է հայտնի, Ձեր աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում է հանդիպում Եվրասիական հանձնաժողովի նախարարների հետ:  

– Այո, նման հանդիպում նախատեսված է, այն տեղի կունենա միանգամից Եվրասիական տնտեսական միության երեք նախարարի մասնակցությամբ, որոնց իրավասության տակ են արդյունաբերության, առևտրի, տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերը: Ակնհայտ է, որ ազգային շուկաներն արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառությունից պաշտպանելը հնարավոր է միայն ԵԱՏՄ բոլոր երկրների համատեղ ջանքերով և դրանում համակարգող դեր, իհարկե, պետք է ստանձնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովը:

Ցանկանում եմ ընդգծել, որ մեր միությունը հանդիսանում է Եվրոպայի և Ասիայի միջև կամուրջ, ինչպես նաև ավելի քան 182 միլիոն վճարունակ բնակչությամբ միասնական շուկա: Մեր երկրների համախառն ՀՆԱ-ն կազմում է գրեթե 3 տրիլիոն դոլար, իսկ տարածքն ընդգրկում է հողագնդի 1,6 մասը:

ԵՏՀ նախարարների հետ նախատեսում ենք քննարկել արդյունաբերական համագործակցության զարգացումը, արդյունաբերական արտադրանքի մեծացման պայմանների ստեղծման մեխանիզմները և փոխադարձ մատակարարումների, արտահանման աջակցման հարցերը: Վստահ եմ, որ այդ ջանքերը թույլ կտան ավելի արդյունավետ օգտագործել ընդհանուր շուկայի ներուժը, այդ թվում՝ պետական գնումների հատվածում և հասնել սիներգետիկ արդյունքի:

Օրինակ, բառացիորեն ֆորումի նախօրերին մենք անցկացրել ենք համատեղ խորհրդակցություն Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարության ղեկավարության և Եվրասիական տնտեսական միության հետ: Արդյունքում՝ նախանշել ենք հաստոցաշինական արդյունաբերության ոլորտում միութենական պետության շրջանակում համատեղ ծրագրերի իրականացումը և քննարկել Ռուսաստանի Դաշնության ու Բելառուսի Հանրապետության հաստոցաշինական ձեռնարկությունների միջև փոխշահավետ համագործակցության ընդլայնման քայլերը:

Նաև պայմանավորվել ենք Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության շրջանակում համաձայնեցված դիրքորոշումների մշակման ուղղությամբ գործնական խորհրդատվությունների անցկացման վերաբերյալ՝ փոխադարձ մատակարարումների սահմանափակումների վերացման և ներմուծման փոխարինման համատեղ ծրագրերի իրականացման շուրջ, այդ թվում՝ գյուղատնտեսական մեքենաշինության ոլորտում:

Ինչ վերաբերում է մեր հայ գործընկերներին, ցանկանում եմ ընդգծել, որ կան հարթակ ստեղծելու ծրագրեր, որի շրջանակում Ռուսաստանի և Հայաստանի ընկերությունները կկարողանան գտնել և կառուցել համատեղ ծրագրեր: Նման հարթակներից մեկը կարող է դառնալ մեր գլխավոր միջազգային արդյունաբերական «Иннопром» ցուցահանդեսը:

– Այսօրվա դրությամբ ի՞նչպես եք Դուք գնահատում Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները և միջտարածաշրջանային համագործակցությունը:

– Հայաստանն ու Ռուսաստանը կապում են դաշնակցային գործընկերության բազմաթիվ տասնամյակներ: Ցանկանում եմ ընդգծել, որ Ռուսաստանը Հայաստանի առևտրաշրջանառության երկրների կառուցվածքում զբաղեցնում է առաջին տեղը: Չնայած բոլոր երկրների հետ 2015 ու 2016 թվականներին փոխադարձ առևտրի համակարգային անկմանը, 2016 թվականին Հայաստանի Հանրապետության հետ տեսնում ենք իրավիճակի բարելավման դեռևս աննշան, սակայն  դրական վեկտոր:

Հատուկ կցանկանայի ընդգծել համագործակցության զարգացման կարևորությունը միջտարածաշրջանային մակարդակում: Ռուսական պատվիրակության կազմում մասնակցում են մի շարք մարզերի նահանգապետեր, օրինակ, Ուլյանովսկի մարզի, Ստավրոպոլի երկրամասի: Աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում է Ուլյանովսկի մարզի կառավարության և Շիրակի մարզի վարչակազմի միջև ստորագրել առևտրատնտեսական, գիտատեխնիկական, սոցիալական և մշակութային համագործակցության 2016-2018 թվականների միջոցառումների ծրագիրը: Կցանկանայի ընդգծել, որ տարածաշրջանային կապերի ամրապնդումն ու զարգա ցումը, այդ թվում՝ փոքր և միջին ընկերությունների միջև, մեր գլխավոր խնդիրներից մեկն է:

Եվ այսօր շատ ուրախ ենք ընդգծել, որ մեր երկրների համագործակցության մեր մոտեցումները, ինչպես դիվանագետներն են ասում, շատ մոտ են կամ համընկնում են: Բայց այդ հայացքների համընկնումն ամրագրվում է կոնկրետ աշխատանքով, տեխնիկական մակարդակում աշխատանքով: Մենք գտնվում ենք մշտական կապի մեջ և  խորհրդակցում ենք պետական և տարածաշրջանային մասշտաբի հարցերի շուրջ: Քանի որ մենք միմյանց համարում ենք մոտ դաշնակիցներ, ապա, իհարկե, մշտապես լսում ենք գործընկերներին, հաշվի առնելով միմյանց շահերը:

Տեսանյութեր

Լրահոս