Չնայած ԱՄՆ նախագահական ընտրություններում կրած պարտությանը, Հիլարի Քլինթոնը իր օգտին տված ձայների քանակով ավելի առաջ է անցել Դոնալդ Թրամփից։
Հայաստանում Սամվել Կարապետյանի ոչ միայն տնտեսական ակտիվներն են մեծանում, այլեւ՝ քաղաքական: Դեռ 2010-ին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ կապված հայտնի միջադեպից հետո ներիշխանական հնարավոր մեծ լարումը հարթեց հենց Սամվել Կարապետյանը: Դրանից հետո, 2015-ի փետրվարին Գ. Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալու որոշման կայացման մեջ մեծ էր նաեւ իր ներդրումը:
«Լեոնիդ Իլյիչ Բրեժնևն էլ էր շատ վստահ, Գորբաչովն էլ էր շատ վստահ, Ելցինը սոսկալի վստահ էր, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ էր վստահ, բայց ժամանակը գալիս է, բոլորն էլ փոխվում են։ Սերժ Սարգսյանը դրացից ոչ մեկից ավելին չի, առավել ևս, այն ժամանակը, ինչ իրեն հատկացված էր, նա այդ ժամանակն արդեն լրացրել է, և պետք չէ նախորդներից տարրբերվել մնալու առումով, առավել ևս, որ նախորդներն իրենց ժամանակին գոնե խոստումը պահել ու հեռացել են, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ դեռ մի բան էլ շուտ»:
Անկարայում Գերմանիայի դեսպանությունը բողոքի նոտա է հանձնել Թուրքիային` իր մտահոգությունը հայտնելով որոշ թուրք քաղաքական գործիչների կողմից գերմանական կողմի ուղղությամբ հնչեցված անհիմն մեղադրանքների առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:
Երբ գարեջրի գնի թանկացումից անցել է գրեթե մեկ ու կես տարի, և խնդիրը, ըստ էության, կորցրել է իր այժմեականությունը, ի՞նչը ստիպեց Հանձնաժողովին՝ նման շտապ որոշում կայացնել:
Ռազմական ինքնաթիռները հարվածել են քուրդ զինյալներին պատկանող 5 թիրախների վրա, ինչից հետո վերադարձել են ռազմաբազա:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թումանյանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գորիսի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Պաշտոնական միջոցառման որոշ մանրամասներ պատմեցին մեզ։ Գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն բարձրաստիճան հյուրերի եւ տեսախցիկների առաջ շնորհավորական խոսք ասելուց հետո հայտարարել է, որ նորոգմանը մասնակցած բանվորները դրամական պարգեւների են արժանացել, եւ հրապարակել է պարգեւատրվածների անունները՝ կարդալով նաեւ դրանց դիմաց նշված գումարները:
«Անհրաժեշտ է ակտիվացնել Միացյալ Նահանգների եւ ընդհանրապես Արեւմուտքի միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ, քանի որ Ռուսաստանը խաղաղություն չի բերի, այն կառավարվող հակամարտություն է ցանկանում տեսնել Ղարաբաղում: Սակայն, խնդիրն այն է, որ այդտեսակ հակամարտությունները հնարավոր չէ կառավարել»:
Նոյեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 կրակոց:
«Հիմա մի տեսանյութ կա, որտեղ լսվում է կնոջ ձայն՝ նշված խոսքերով, եթե հաստատվեց, որ Զախարյանի ձայնն է, նրան կառաջադրվի զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանք»:
Ապշած է Ազգային ժողովի պատգամավորների «փարիսեցիությունից», որոնք կոռուպցիայի, գողության ապացույցներ էին պահանջում, հայտարարում էին, որ «չկա փաստ՝ չկա կոռուպցիա»։ «Ո՞վ չգիտի, որ գողանում են եւ ամենից շատ՝ բանակում»,- ասում է զրուցակիցս։ Ով կասկածում է, թող գնա Վահագնի թաղամաս, եւ վրդովված պատմում է Սեյրան Օհանյանի քառահարկ դղյակի մասին։
ՀՀԿ-ականների համար հետհամագումարյան հարսանիքը ռելաքսի միջոց կլինի: Խնջույքը հետաքրքիր է նաեւ իրավապահ համակարգի նախկին եւ ներկա ղեկավարների հանդիպման իմաստով՝ «ոխերիմ բարեկամները» մի սեղանի շուրջ են հավաքվելու:
Տուժածներ` 1988 թ. ծնված Յ. Ա.-ը ստացել է համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել, 1991 թ. ծնված Վ. Ղ.-ի և 1991 թ. ծնված Հ. Գ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ 1989 թ. ծնված Ա. Պ.-ի առողջական վիճակը` միջին ծանրության:
Ֆինանսների նախարարությունը Տիգրան Մեծ 4 հասցեում գտնվող «Հանարդնախագիծ» ընկերությունից իր վարձակալած տարածքը 400 քառակուսի մետրով կրճատել է: Եթե նախկինում՝ 2014թ. հունիսից, ֆիննախը վարձակալում էր 2150 քմ տարածք եւ դրա դիմաց մեկ տարվա համար այդ ընկերությանը վճարում էր 124 մլն դրամ, ապա այս տարվա օգոստոսից վարձակալում է 1750 քմ եւ մեկ տարվա համար վճարում արդեն 116,6 մլն դրամ:
Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը, պարզվում է, ընդամենը առաջին երեք թռիչքներն է Գյումրիից Մոսկվա իրականացնելու 7 հազար դրամով: Առաջին թռիչքը նախատեսված է դեկտեմբերի 15-ին, երկրորդը՝ 18-ին, երրորդը՝ դեկտեմբերի 22-ին: Այս երեք օրերի համար 1 ավիատոմսի արժեքը սկսվում է 7 հազար 117 դրամից, իսկ դրանից հետո 17 հազար, ապա՝ 21, 25 եւ 29 հազար դրամներ:
Ես չեմ պրոպագանդում, որ բոլոր աղջիկները լինեն իմ նման, այլ լինեն այնպիսին` ինչպես իրենց սիրտն է ուզում: Ուզում են փակ, թող լինեն փակ, ուզում են բաց` թող լինեն բաց, հերիք է քննադատեն: Ես` իմ մարմինը` չեք ուզո՞ւմ, մի՛ նայեք:
Սովորական կուտակչից սուպերկոնդենսատորի տարբերությունն այն է, որ դա լիցքը պահում է մակերեւույթին: Սուպերկոնդենսատորների արտադրության համար օգտագործվել են մեկ նանոմետր հաստությամբ միլիոնավոր թելեր, որոնք պատված են գրաֆենի բարակ թիթեղով: Դա ապահովում է էներգիայի մեծ խտություն եւ տեսակարար հզորություն, ինչպես նաեւ արագ լիցքավորման համար էլեկտրոնների արագացված տրանսֆեր:
Ամերիկացի եւ կանադացի երկրաֆիզիկոսները հայտնաբերել են սառած ջրի վիթխարի ծով, որը թաքնված է Մարսի մակերեւույթի տակ: Հետազոտությունը հրապարակված է Geophysical Research Letters-ում, դրա մասին հաղորդել է NASA-ն։
Ձուն՝ մարինացված բազուկի հյութի մեջ. շատ հետաքրքիր ուտեստ:
Յուրաքանչյուր անձ ինքն է ընտրում՝ հավատա՞լ այս կամ այն նշանին, թե՞ ոչ։ Ներկայացնում ենք մի քանի միջոց, որոնք հնարավորություն են տալիս գումար բերել ձեր կյանք։
Կնոջ կյանքում ցանկացած դրական փոփոխություն սկսվում է արտաքին տեսքի փոփոխություններից։ Երբեմն ցանկություն է առաջանում կտրուկ փոխել մազերի գույնը՝ մուգ մազեր ունեցողից վերածվելով շիկահերի, կամ՝ հակառակը։
Հագուստից հեռացնում է քրտինքի հետքերը։ Ասպիրինի մեկ դեղահաբը խառնեք տաք ջրի հետ, քսեք կեղտոտ հատվածներին և թողեք ամբողջ գիշեր։ Սովորականի նման լվացեք հագուստը։
Ծախսերի ինդեքսը հաշվելիս հաշվի է առնվում եկամուտը և գումարի չափը, որն անհրաժեշտ է մթերքի անհրաժեշտ քանակ և ծառայություններ գնելու համար, այդ թվում՝ տրանսպորտ, հարմարություններ, ռեստորան, բնակարանային ծախսեր։
Վերամշակված մթերքների, շաքարի, յուղերի, ալկոհոլի, գազավորված ըմպելիքների և անառողջ սնունդ օգտագործելու պատճառով մեր լյարդը ծանրաբեռնվում է:
Որքան ավելի շատ սեղմվի ճշմարտությունը, այնքան ավելի ուժգին է լինելու պայթյունը, որը մի օր լինելու է անխուսափելի։ Ահա այդ օրը կեղծված իրականության ու կեղծվող կյանքի բոլոր մասնակիցները՝ իշխանություններն ու ընդդիմությունները, նրանց ծառայողներն ու նրանց դեմ պայքարողները, բոլորը ֆրուստրացիա են ապրելու՝ ճշմարտության ու նպատակահարմարության բախման այն միակ կետում, որտեղ հաղթելու է ճշմարտությունը։
Facebook-ի ղեկավարությունը մտադիր չէ ինքնուրույն վերահսկողություն իրականացնել այն բանի նկատմամբ, թե ինչ նորություններ, հաղորդագրություններ կամ թեմաներ կհանվեն օգտատերերի ժապավեններից: Նոր գործառույթը թույլ է տալիս այդ հնարավորությունը տրամադրել երրորդ կողմի: Ինչպես գրում է թերթը, տվյալ դեպքում նշված լիազորություններն, ամենայն հավանականությամբ, կարող են տրվել Չինաստանի այն ընկերությանը, որը Facebook-ի գործընկերն է:
Իսլամի հիմնական երկու ճյուղերը: Մանրամասները՝ «Ամերիկայի ձայնի» պատրաստած տեսանյութում:
ՀՀ կառավարությունը վաղվա նիստում վերաբաշխում է կատարելու 2016 թվականի պետական բյուջեում՝ Իջևանի տարածքային հարկային տեսչության վարչական շենքի վերակառուցման աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը նոյեմբերի 23-ին առաջին մարզումն է անցկացրել իր նոր թիմի՝ թայլանդական «Ռատչաբուրի»-ի կազմում: