
Կնոջ մոտ դիտվել է քաղցկեղի շարունակական աճ, նա մահացել է. բժիշկը հայտնվել է ամբաստանյալի աթոռին

Թալինի բժշկական կենտրոնի բժշկի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Բժշկին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով «Թալինի ԲԿ»-ում՝ որպես ծննդաբերական բաժանմունքի վարիչ, հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող, անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելով իր մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ, դրանք պատշաճ կերպով չի կատարել, 2014թ. վիրահատել է կնոջը, որոշ ժամանակ անց կնոջ մոտ դիտվել է քաղցկեղի շարունակական աճ, ինչի հետևանքով էլ կնոջը 2015թ. անզգուշությամբ պատճառվել է մահ։
Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։