Բաժիններ՝

«Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Նեյմարը և Լիոնել Մեսսին ընդգրկվել են Ֆերենց Պուշկաշի մրցանակի հավակնորդների տասնյակում

ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա լավագույն գոլերի ցուցակը:

Ցուցակը կազմելիս հաշվի են առնվել այն գոլերը, որոնք խփվել են 2015թ. սեպտեմբերի 30-ից մինչև 2016թ. սեպտեմբերի 30-ը: Ֆերենց Պուշկաշի մրցանակի հավակնորդների ցուցակն ունի հետևյալ տեսքը.

  1. Նեյմար («Բարսելոնա») – «Վիլյառեալին», Լա Լիգա
  2. Մարլոն («Կորինտիանս») – «Կոբրեսալին», Լիբերտադորեսի գավաթ
  3. Հեթ Ռոբսոն-Կանու (Ուելս) – Բելգիային, Եվրո-2016
  4. Դանիուշկա Ռոդրիգես (Վենեսուելա Մ-17) – Կոլումբիային, Հարավային Ամերիկայի Մ-17 կանանց առաջնություն
  5. Սիմոն Սկրաբ («Եֆլե») – «Օտվիդաբերգին», Շվեդիայի առաջնություն
  6. Լիոնել Մեսսի (Արգենտինա) – ԱՄՆ-ին, Կոպա Ամերիկա-2016
  7. Սաուլ Նյիգես («Ատլետիկո») – «Բավարիային», Չեմպիոնների լիգա
  8. Ֆայիզ Սուբրի («Պուլաու Պինանկ») – «Պախանգային», Մալազիայի առաջնություն
  9. Խլոմֆո Կեկանա (ՀԱՀ) – Կամերունին, Աֆրիկյան ազգերի գավաթի որակավորում
  10. Մարիո Գասպար (Իսպանիա) – Անգլիային, ընկերական հանդիպում:

Հաղթողի անունը կհրապարակվի հունվարի 9-ին, Ցյուրիխում:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս