Ձեզ ենք դիմում ճարահատյալ բաց նամակով, քանի որ այն ողջունելի ընթացակարգը, որը Դուք նախաձեռնել եք հեռախոսազանգերի և էլեկտրոնային փոստի միջոցով, անմիջական կապը Ձեր խորհրդականների հետ, չտվեց սպասվելիք արդյունքը։
Ժամկետային զինծառայող, շարքային Ազնավուր Բալեյանի գլխի շրջանում հրազենային վիրավորում ստանալու վերաբերյալ ահազանգն ստացվել է նոյեմբերի 22-ին։
«Եթե որոշ չափոփորշիչների բացակայության արդյունքում տրվել է ջրօգտագործման թույլտվություն, լիցենզիա, կառուցվել է ՀԷԿ, և այսօր մենք տեսնում ենք, որ դրա կառուցման հետևանքը բնապահպանական տեսանկյունից աղետալի է, ուրեմն մենք պետք է հստակ քայլեր ձեռնարկենք, որ տվյալ ՀԷԿ-ն ապամոնտաժվի: Ապամոնտաժման համար պետք են գումարներ, ժամանակ, հիմքեր»,-ասաց նախարարի տեղակալը:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Իրաքի Մոսուլ քաղաքը կարող է ազատագրվել ԴԱԻՇ-ի զինյալներից մոտակա շաբաթներին։ Այս մասին հայտնում է TASS-ը։
Այս տարվա նոյեմբերի 2-ից նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում «Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացված հարցման ժամանակ կազմակերպությունը փորձել է նաև պարզել, թե որ ուժերին և քաղաքական գործիչներին է հանրությունը որպես ընդդիմադիր ընկալում։
Նոյեմբերի 23-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատում, Երևան քաղաքի փրկարարական, ինչպես նաև՝ Կոտայքի, Սյունիքի, Շիրակի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություններում:
Վերջին տարիներին ընկերությունը նախապատրաստվում է արտահանել իր ապրանքատեսականին: Այդ նպատակով մասնակցում է միջազգային մի շարք ցուցահանդեսների և ունի արտահանման պայմանավորվածություններ: ՌԴ արտահանելու համար ձեռք են բերվել համաձայնագրեր ռուսաստանյան մի շարք առևտրային կազմակերպությունների հետ: Արտահանման գործընթացի կազմակերպման ընթացքում հայտնի է դարձել, որ «Մարիաննա» ապրանքանիշը գրանցված է Ռուսաստանում գործող «Дебор» ՍՊԸ կողմից և հանդիսանում նրա սեփականությունը, սակայն այն չի զբաղվում կաթնամթերքի արտադրությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է մարտի 13-ին Սարի-Թաղում 16-ամյա տղայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատել է ննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Գևորգյանին։
2016թ.-ի նոյեմբերի 23-ից «Յունիբանկ» ԲԲԸ-ն սկսում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի երկրորդ թողարկումը:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հերթական մարզմանը:
Ադրբեջանական contact.az պորտալի հաղորդմամբ՝ դոլարի փոխարժեքի աճի ֆոնին դարձյալ ակտուալ է դարձել արտարժույթի պակասուրդը ադրբեջանական բանկերում։
Ուշադրություն. որոնվում է լուսանկարում պատկերված անձը:
Այսօր «Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն ասուլիսի ժամանակ ներկայացրեց նոյեմբերի 2-ից նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում իրենց կատարած հարցումների արդյունքները, որոնց մասնակցել են ՀՀ 1104 քաղաքացիներ։
Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղում առաջին հաղթանակը տոնեց Սերգեյ Կարյակինը: Նյու Յորքում ընթացող աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի 8-րդ պարտիայում ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինին հաջողվեց սև խաղաքարերով գերազանցել աշխարհի գործող չեմպիոնին: Պարտիայի 52-րդ քայլում նորվեգացին անձնատուր եղավ: Այժմ Կարյակինն ունի 4,5 միավոր, իսկ Կարլսենը՝ 3,5։
այաստանում ծնված, ԱՄՆ-ում մեծացած և Վաշինգտոնի համալսարանում ուսում ստացած երիտասարդ ծրագրավորող Հասմիկ Քալանթարյանի ղեկավարած խումբը հեռախոսային ծրագիր՝ APP է ստեղծել Disney նշանավոր ընկերության համար: Disney ամսագիրը, գրելով հայուհու մասին, նշում է, որ նրա ղեկավարությամբ ստեղծված հեռախոսային բովանդակությունը Disney World park-ի այցելուներին թույլ է տալիս մատչելի կերպով կողմնորոշվել հսկայական տարածքում, ինչպես նաև տեղեկանալ տարածքում գործող կենտրոնների ժամերի և այլ ծառայությունների մասին, պատվերներ կատարել և այլն:
Եվրախորհրդարանի պատգամավորներն այսօր քվեարկել են ռուսական ԶԼՄ-ներին հակազդելու բանաձևի օգտին, որոնցից ամենավտանգավորը համարվել են Sputnik գործակալությունն ու RT հեռուստաալիքը, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը բնակարան է փնտրում Մանչեսթերում: Այս մասին գրում է Manchester Evening News-ը: Պարբերականը գրում է, որ Մխիթարյանը վստահ է անգլիական ակումբում իր հաջողության մեջ, այդ պատճառով բնակարան է փնտրում:
Նոյեմբերի 23-ին, ժամը 13.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում կայանված ավտոմեքենայում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուսաստանցի շախմատիստ Ալեքսանդր Գրիշչուկը գնահատել է Սերգեյ Կարյակինի հաղթանակը Մագնուս Կարլսենի նկատմամբ:
«Նոքսաֆիլ (պոսակոնազոլ)» դեղակախույթ ներքին ընդունման, 40մգ/մլ, 123մլ ապակե տարա և չափիչ գդալ՚․
Ֆրանսիայի ազգային ասամբլեայի բյուրոն մերժել է երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի իմփիչմենթի մասին բանաձևի նախագիծը, հայտնում է BFM TV-ն։
Թուրքիայի ներքին գործերի նախարարության 21 929 աշխատակից է աշխատանքից հեռացվել։
«Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության կատարած հարցումների համաձայն՝ ՀՀ-ի 1104 քաղաքացիների 86.1 տոկոսը դրական են գնահատել վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումը։
Ռուսաստանի իշխանությունները հուսով են, որ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը Դոնալդ Թրամփի նախագահության օրոք կվերսկսվի, սակայն հարաբերությունները կարգավորման գործընթացն արագ չի լինի, քանի որ դրանք հիմա հատակին են գտնվում։
Ա. Նավասարդյանը նշեց, որ իրենք քաղաքացիներին հարց են ուղղել, թե՝ ի՞նչ եք կարծում, ո՞րն էր «Սասնա ծռերի» գործողությունների հիմնական դրդապատճառը, որին հարցվածների 46 տոկոսը պատասխանել է՝ երկրում անարդարության մթնոլորտի առկայությունը։
Հայաստանը զբաղեցրել է 88-րդ հորիզոնականը՝ PricewaterhouseCoopers ընկերության կողմից հրապարակվող Paying Taxes 2017 զեկույցում
ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են 56-ամյա տղամարդու սպանության մի շարք հանգամանքներ։
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ռեալն» արտագնա խաղում հաղթեց «Սպորտինգին» (2:1), Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ջախջախեց «Լեգիային» (8:4):
Հարցին, թե ի՞նչ էր ենթադրում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Այսօր» գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ հայտարարությունը, Շ. Քոչարյանը պատասխանեց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի ԼՂՀ-ի հետ։ «Իմաստը դա է»,- ընդգծեց բանախոսը։