Մեսսիի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2018թ.: Ըստ El Mundo-ի տեղեկության, անհայտ ակումբն առաջարկել է Մեսսիին 100 մլն եվրո «Բարսելոնայի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հրաժարվելու համար:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կիմ Հյոն Ջունը (նստավայրը՝ Մոսկվա):
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Վենետիկի հանձնաժողովի փորձագետներ Յասնա Օմեժեկին, Տանյա Գերվինին ու Բոգդան Աուրեսկուին և քննարկել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի նախագծին վերաբերող մի շարք դրույթներ:
Ռուս ուղղափառ եկեղեցին մշտապես աջակցել է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև եղբայրական հարաբերություններին:
Մարզահամերգային համալիրն ունեցել է սեփականատեր, ումից ԴԱՀԿ-ն պարտքերի պատճառով գույքը առգրավել է և 2014 թվականի օգոստոսի 26-ին հանձնել Ֆին անսների նախարարությանը։ Այս ամենից հետո անշարժ գույքի հիման վրա ստեղծվել է «Մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ը, որը հանձնվել է Պաշտպանության նախարարության ենթակայությանը։
«Մեր հիմնական նվաճումն այն է, որ ունենք ձևավորված համակարգ, որն ազդել է տնտեսության զարգացման վրա: Հետաքրքիր է, որ այս համակարգը զարգացել է ներքևից վերև, այն ներքևից է բարձրացել՝ իր հետ բերելով մեր նվաճումները: Ներքևից բարձրացած համակարգերն անկախ են»:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին:
Երբեք չես կարող իմանալ, թե ինչ իրավիճակում կարող ես հայտնվել։ Դա է պատճառը, որ անհրաժեշտ է կարողանալ տարբերակել սրտի նոպան, ինֆարկտն ու կաթվածը, ինչը երբեմն կարող է մարդկանց կյանքեր փրկել։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի Հանրապետության Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին՝ Հունաստանի Հանրապետության նախկին Նախագահ Կոնստանտին Ստեֆանոպուլոսի մահվան կապակցությամբ:
Արգենտինացին կարող է ստանալ 100 մլն եվրո: Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ անհայտ մի ակումբ մեծ բոնուս էր առաջարկել Լեո Մեսսիին «Բարսելոնայի» հետ պայմանագիրը չերկարաձգելու համար: Marketing Deportivo-ն պնդում է, որ այդ միասնական քայլին են գնացել «Մանչեսթեր Յունայթեդը» և adidas-ը: Գերմանական ֆիրման հիասթափված է մանկունյանցիների թույլ խաղից և վախենում է բրենդի հեղինակության նվազումից: adidas-ը […]
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք թաքցրել են ծանր հանցագործության դեպքը, իսկ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը կատարել է պաշտոնեական կեղծիքներ:
«Իհարկե, հայ-իրանական քաղաքական հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են, որևէ լուրջ տարաձայնություն չկա կողմերի միջև, բայց փոխարենը` տնտեսական հարաբերությունները համարժեք չեն քաղաքական հարաբերություններին»։
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Դուստր Մարիաննա» ընկերությունից ռուսական «Дебор» և «Ногинский пищевой комбинат» ընկերությունները պահանջել են հանել առկա ապրանքը ՌԴ խանութներից և ոչնչացնել այն:
Մոսուլի ազատագրման գործողությունն սկսվելուց ի վեր շրջանի մոտ 68 հազար բնակիչ լքել է իրենց տները, հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ժոել Միլմանը ՄԱԿ-ի ժնևյան կենտրոնակայանում։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
«Այլընտրանքը հայաստանյան քաղաքական դաշտում փնտրելն այնքան էլ բարդ չէ, թեև այդքան էլ շատ չէ այս առումով։ Կան ուժեր, որոնց ես այլընտրանք տեսնում եմ և որոնց հետ հանդիպում եմ։ Դրանց մեջ չի մտնում ո՛չ ՀԱԿ-ը, ո՛չ «Ազատությունը»»։
Իսպանական ԼԳԲՏ համայնքի իրավունքները պաշտպանող Arcopoli ընկերությունը դիմել է Իսպանիայի ֆուտբոլի պրոֆեսիոնալների լիգային, որպեսզի վերջինս պարզի, թե արդյո՞ք «Ատլետիկո Մադրիդ»-«Ռեալ Մադրիդ» խաղի ժամանակ իսպանացի կիսապաշտպան Կոկեն վիրավորել է Կրիշտիանու Ռոնալդուին:
«Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը նոր միջազգային չվերթ է բացում` Դոնի Ռոստովից Գյումրի ուղղությամբ: «Ուրալյան ավիաուղիներ» ընկերության պաշտոնական կայքը, թռիչքները կիրականացվեն դեկտեմբերի 2-ից`ամեն ուրբաթ օրը:
Ադրբեջանական խավիարային դիվանագիտությունն առաջին անգամ դարձել է քրեորեն պատժելի արարք: Նախօրեին իտալական ամենահեղինակավոր հետաքննական լրագրողների կենտրոնը համարվող Rai հեռուստաընկերությունը հեռարձակել է հաղորդում իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի ադրբեջանամետ գործունեության և կաշառակերության վերաբերյալ:
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովն ընդունել է Ադրբեջան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է APA գործակալությունը։
Ամբողջ աշխարհը երեկ քննարկում էր այն տեղեկատվությունը, ըստ որի՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, միլիոնավոր աղջիկների կուռք Կրիշտիանու Ռոնալդուն Կոկեի հետ լեզվակռվի ընթացքում հայտարարել է, որ գեյ է:
Ուզբեկստանի հանգուցյալ նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դուստր Գյուլնարա Քարիմովան ողջ է, RIA Novosti-ի հետ զրույցում ասել է Քարիմովների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը։
«Ունենք ակնամոմով շամպուն, որը մազերին ծավալ ու փայլ է տալիս, վերականգնում է մազերի կառուցվածքը: Շամպունները հիմնովին բուժում են գլխամաշկի խնդիրները, այլ ոչ թե ժամանակավոր ազդեցություն են ունենում»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ԴԱԻՇ-ից սիրիական Էլ-Բաբ քաղաքն ազատագրելուց հետո թուրք զինվորականներն ու Սիրիայի ընդդիմադիր ազատ բանակը կհարձակվեն Մանբիջ քաղաքի վրա, հայտնում է RIA Novosti-ն։
«Ծելեվիզրներով ինչ ասես ասեն, դոգմա դարձնեն, իմանան էդ մարդիկ հանցագործ են… Թող շառ անեն իրա վրա ու տանեն մի 15 օր փակեն, տենամ կդիմանա կամ էլ թող զգան էտ ինչա…, բա որ էտ մարդկանց ընտանիքին ինֆարկտ խփեր: Հերիք չի մի հատ էս տղեն ստեղ ա զրպարտանքով, մի հատ էլ ախպերը, ով էր պատասխան տալու լրատվամիջոցնե՞րը, թե՞ դատախազը»,- դատարանում բորբոքվեց Սարգիս Գրիգորյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մարզի անչափահաս բնակչուհուն առևանգելու դեպքի առթիվ։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքները. 2 անձի առաջադրվել է մեղադրանք։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը և հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը քվեարկել են ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի համար:
Սուր շնչառական հիվանդությունների, գրիպի բարդություններից երբեմն դժվար է լինում խուսափել: Հենց դրանք են վտանգում մարդու աշխատունակությունը, ստիպում օրեր շարունակ անցկացնել անկողնում, «հետ ընկնել» առօրյայից, ստանալ տևական բուժում: Սակայն այս ամենից հնարավոր է խուսափել՝ իրականացնելով մի քանի հիմնական կանխարգելիչ միջոցառում:
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը որոշում է կայացրել ժամանակավորապես վերսկսել խորհրդարանում աշխատանքը, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով կուսակցության մամուլի ծառայությանը։
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Շվեդիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը խոսել է մանչեսթերյան ակումբի խաղի և իր՝ Անգլիա տեղափոխության մասին:
Նոյեմբերի 22-ին, ժամը 14.17-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մոտակա ձորակում նռնականման առարկա կա: