Կոշիկները նորի տեսք կունենան. ինչպես պաշտպանել դրանք աղից
Ognov.ru կայքը ներկայացրել է միջոցներ, որոնք հնարավորություն կտան կոշիկները պաշտպանել աղի վնասակար ազդեցությունից և դրանց նորի տեսք հաղորդել։
1. Փողոցից ներս մտնելուց անմիջապես հետո կաշվե կոշիկը լվացեք տաք, բայց ոչ եռացած ջրով։ Կեղտոտված հատվածին թուղթ դրեք և թողեք, որ երկարաճիտ կոշիկները չորանան։ Չորացած կոշիկներին մանկական կրեմ քսեք։
2. Կաշվե կոշիկից աղի հետքերը հեռացնելու համար օգտագործեք 9 տոկոսանոց խնձորի քացախ։ Ջուրը խառնեք քացախի հետ 3։1-ի հարաբերությամբ և կեղտոտ հատվածները մաքրեք այդ միջոցով։
3. Գերչակի յուղը աղի հետքերի դեմ պայքարելու հայտնի միջոց է։ Մաքրված և չորացած կոշիկների վրա նուրբ կտորով գերչակի յուղ քսեք։ Եթե սպիտակ հետքերը չեն անհետանում, կրկնեք պրոցեդուրան։ Չոր խոզանակով «սանրեք» զամշը։
4. Զամշե կոշիկները մաքրելու համար տարայի մեջ ջուր եռացրեք, որոշ ժամանակ կոշիկը պահեք գոլորշու վրա։
5. 1 ճաշի գդալ անուշադրի սպիրտը խառնեք 1 բաժակ տաք ջրի հետ։ Զսպանակի միջոցով մաքրեք կեղտոտված հատվածը։ Այս միջոցն օգտագործեք զամշե կոշիկները մաքրելու համար։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը