
Nokia-ն հաստատել է սմարթֆոնների վերադարձը շուկա

HMD Global ընկերությունը պատմել է արդեն 2017 թվականին Nokia բրենդի ներքո սմարթֆոնների պլանավորվող արտադրության մասին: Այս մասին ասված է Nokia’s Capital Markets Day 2016-ի ներդրողների համար միջոցառման պաշտոնական տեղեկագրում:
Չհաստատված տվյալների համաձայն՝ առաջին սարքերը կներկայացվեն արդեն MWC 2017 ցուցահանդեսում, որը տեղի կունենա հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին: Դրանցից մեկը կդառնա Nokia D1C-ը, որը կստանա Full HD-ով 5,5-դյույմանոց Էկրան, ութմիջուկանի Snapdragon 430 պրոցեսոր եւ երեք գիգաբայթ օպերատիվ հիշողություն:
Սմարթֆոնը կաշխատի Android 7.0 Nougat-ի նոր տարբերակով:
Նաեւ HMD-ն պատրաստվում է զարգացնել մյուս ուղղությունները: