Մարդկանց նոր դաս
Մենք համաշխարհային վերափոխման մեջտեղում ենք՝ համաշխարհային տնտեսական շուկայի ցավոտ ձևավորման պայմաններում։ Weforum.org կայքը գրում է, որ սկզբնական փուլում, երբ գերակշռում էին ֆինանսիստներն ու վարձու աշխատողները, նոր համաշխարհային դաս է ձևավորվել՝ մարդիկ, ովքեր աշխատանքային ցածր պաշտպանվածություն ունեն և քիչ աշխատանքային իրավունքներ։
Վերափոխումը սկսվեց 1980-ական թթ.՝ բաց լիբերալ շուկաների գաղափարի հետ։ Առավել նկատելի էր սոցիալական համերաշխության ինստիտուտների ոնչնչացման մարտավարությունը. նրանք շուկայի դեմ էին։ Դա թուլացնում էր աշխատուժի ընդհանուր ուժը։ Չինաստանի և այլ զարգացող տնտեսությունների՝ համաշխարհային աշխատուժի շուկա մտնելու արդյունքում՝ 2 մլրդ աշխատակիցներ համալրեցին շուկան։ Նրանց մեծ մասը ստանում էր Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության անդամ երկրների աշխատակիցների աշխատավարձի 1/5-ի չափով աշխատավարձ։ Քանի որ արտադրողականությունը կարող էր բարձրանալ զարգացող տնտեսություններում, մեծ ազդեցություն էր թողնում նաև Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության անդամ երկրների վրա։ Ազդեցությունն առավել մեծացավ աշխատուժի հետ կապված ճկուն քաղաքականության և սիլիկոնային հեղափոխության արդյունքում, ինչը նպաստեց աշխատուժի և արտադրանքի տեղափոխմանն այնտեղ, որտեղ ծախսերն ամենաքիչն էին։ Այս ամենը ձևավորեց դասային կառուցվածք, որը փոխարինեց հին ազգային կառուցվածքներին։
Նոր դասային համակարգն ունի հետևյալ տեսքը՝
1. Վերնախավ՝ էլիտա
2. վճարվող աշխատակիցներ
3. փորձառուներ
4. «հին» աշխատող դասակարգ
5. մարդիկ, ովքեր ունեն աշխատանքային ցածր պաշտպանվածություն, քիչ աշխատանքային իրավունքներ
6. գործազուրկներ
Ամենաբարձր տեղում պլուտոկրատիան և էլիտան են, որոնք մեծ եկամուտներ են ստանում և հսկայական քաղաքական ազդեցություն ունեն։ Նրանց հաջորդում են վճարվող աշխատակիցները, ովքեր ապահովված են անվտանգության անհրաժեշտ մակարդակով և այլ առավելություններ ունեն, ինչպես կենսաթոշակներ, վճարովի արձակուրդ և բժշկական ապահովագրություն։ Նրանց հետևում է փորձառուների աճող դասը։ Ցանկում հաջորդիվ «հին» աշխատող դասակարգն է՝ պրոլետարիատը, որի համար աշխատել են միությունները և որոնց համար կառուցվել են բարեկեցիկ պետություններ։ Նորմալ էր համարվում երկարօրյա աշխատանքը։ Չկա որևէ պատճառ՝ ցանկանալու համար վերածնել հասարակություն, որտեղ այսպիսի ապրելակերպը նորմա է։
Մարդիկ, ովքեր աշխատանքային ցածր պաշտպանվածություն ունեն և քիչ աշխատանքային իրավունքներ. գլոբալ կապիտալիզմը կարիք ունի աշխատուժի՝ իր հիմնական բնութագրիչներով։ Այն կարող է սահմանվել երեք չափումներով, որոնցից առաջինն արտադրողականության բնորոշ հատկություններն են։ Մեկնաբանները շեշտը դնում են այս գործոնի վրա, նրանց մի մասն էլ պնդում է, որ այս խավը նոր չէ, որովհետև միշտ էլ եղել է անկայուն աշխատանք։ Բայց ամեն դեպքում ճշմարիտ է, որ այս խավը ճնշումների է ենթարկվում՝ ընդունելու համար անկայուն աշխատանքը։
Առանց ժամանակի վերահսկողության
Նոր դասի ներկայացուցիչները չունեն մասնագիտական «նույնականություն». սա ստեղծում է վտանգավոր վիճակ և հանգեցնում է նրան, որ պատմության ընթացքում առաջին անգամ շատ մարդիկ ունեն ավելի բարձր մակարդակի կրթություն այն աշխատանքի համար, որը կարող են գտնել։ Եվս մեկ առանձնահատկություն է այն, որ այս դասի ներկայացուցիչները ստիպված են ավելի շատ աշխատանք կատարել, որը ոչ միայն չի գնահատվում, այլև դրա դիմաց տրվող վարձատրության չափը չի վերանայվում։ Այս ամենը հանգեցնում է մտածողության, երբ զգում ես ժամանակի վերահսկողությունից «դուրս լինելը»։
Այս խավի մյուս բնութագրիչը եկամտի կառուցվածքն է։ Խոսքը դրամական վարձատրության մասին է՝ առանց արտոնությունների։ Իրականում վարձատրության չափը նվազել է այն համատեքստում, որ վերջին երեք տասնամյակում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության անդամ մյուս երկրներում վարձատրության իրական չափը նույնն է մնացել։ Ի հավելումն՝ անհրաժեշտ է նշել, որ այս խավի ներկայացուցիչները մշտապես անկայուն վիճակում են գտնվում և ապրում կասկածանքով։ Նրանք ապրում են տնտեսական անկայունության պայմաններում, որի դեպքում ընդամենը մեկ սխալի արդյունքում կարող են հայտնվել վերջին հորիզոնականում, կտրվել հասարակությունից, դատապարտվել «սոցիալական հիվանդության» կամ վաղաժամ մահվան։
Քայլելով սողացող ավազի վրա
Երրորդ չափորոշիչը պետության հետ առանձնահատուկ հարաբերություններն են։ Սա առաջին դասն է պատմության մեջ, որը կորցնում է նվաճված իրավունքները՝ մշակութային, սոցիալական, հասարակական, տնտեսական և քաղաքական։ Սա հանգեցնում է սարսափելի հետևանքների։ Այս դասի ներկայացուցիչները վերածվում են «խնդրողների»։ Այս դասի ներկայացուցիչները պետք է խնդրեն բարեսիրտ լինել, պետք է շողոքորթեն, քծնեն։ Դա ստորացնող է։
Սովորաբար այս դասին պատկանող անձանց բաժանում են երեք խմբի։
1. Առաջին խմբում այն անձինք են, ովքեր սերում են հին աշխատող դասակարգերից կամ ընտանիքներից։ Նրանք զգում են, որ չունեն այն, ինչ ունեին իրենց ծնողները։ Չունենալով անհրաժեշտ կրթություն՝ նրանք լսում են պոպուլիստներին, ովքեր խաղում են նրանց վախերի վրա և մեղադրում «ուրիշներին»՝ փախստականներ, միգրանտներ, օտարերկրացիներ կամ այլ խմբեր։
2. Երկրորդ խմբում «նոստալգիկներն են»։ Նրանց շարքում են միգրանտները կամ փոքրամասնությունները, ովքեր կտրված են ներկայից, տնից։ Հասկանալով իրավիճակը՝ նրանք քաղաքական առումով ակտիվ չեն լինում։ Բայց սովորաբար ճնշումները մեծանում են, և նրանք «պայթում» են կատաղության օրերին։
3. Երրորդ խմբին սովորաբար անվանում են «պրոգրեսիվներ»։ Նրանք կորցրած ապագայի զգացում ունեն։ Նրանք քոլեջում սովորում են. ծնողները, ուսուցիչները և քաղաքական գործիչները խոստացել են, որ դա նրանց կապահովի կարիերայով։ Շուտով նրանք հասկանում են, որ դա ընդամենը վիճակախաղ էր, և բազմաթիվ կասկածներ են ունենում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը