9 պարզ միջոց՝ որովայնի ավելորդ սանտիմետրերից ազատվելու համար
Երբ որովայնի սանտիմետրերը գնալով մեծանում են, դա ոչ միայն իջեցնում է կնոջ ինքնագնահատականը, այլևս վնասում նրա առողջությանը։ Econet.ru կայքը ներկայացրել է մի քանի վարժություն, որոնք կարող են օգնել ազատվել ավելորդ սանտիմետրերից։
1. Նստած դիրքում ձեռքերում բռնեք ոտքը կոճերի հատվածից և դանդաղ բարձրացրեք վերև՝ մոտեցնելով հորիզոնական դիրքին։ Շունչ քաշեք, ետ քաշեք փորը, ծանրության կենտրոնը մի փոքր հետ տարեք՝ մի քանի րոպե պահպանելով այդ դրությունը։ Արտաշնչեք և վերադարձեք ելման դիրք։ Կրկնեք 15 անգամ։
2. Նստեք՝ հենվելով աջ ոտքի վրա։ Ձախ ոտքն առավելագույնս ետ տարեք, ձեռքերը բարձրացրեք վերև։ Շունչ քաշեք, ներս քաշեք փորը, առավելագույս ձգվեք վերև։ Հանգստացեք։ Ապա վարժությունը կրկնեք՝ թեքվելով մյուս կողմ։
3. Փորը ետ քաշեք, թեքվեք առաջ՝ ձախ ոտքը տանելով հետ, իսկ իրար միացված ձեռքերը՝ առաջ։ Աչքերը պետք է առաջ ուղղված լինեն։ Մի քանի վայրկյան մնացեք այդ դիրքում։ Ապա կրկնեք վարժությունը՝ կանգնելով մյուս ոտքի վրա։
4. Կիսապառկած դիրք ընդունեք։ Աջ ձեռքը հենեք գետնին, ձախ ոտքն ուղիղ պահեք, ծալեք աջ ոտքը, ձած ձեռքով բռնեք աջ ոտքի ծնկից և որքան հնարավոր է՝ ձգեք այն։ Վարժությունը պետք է կատարել մի քանի անգամ։
5. Հենվեք ձեռքերի վրա։ Ծալեք ծնկները։ Շունչ քաշեք, ետ քաշեք փորը, ոտքերը դանդաղորեն բերեք դեպի որովայնի հատված։ Կրկնեք մի քանի անգամ։
6. Կանգնեք նկարում երևացող դիրքով։ Շունչ քաշեք, ներս քաշեք փորը, մի քանի րոպե պահեք շունչը, ապա կրկնեք նորից։
7. Կանգնեք խաչած ոտքերով, ձեռքերը բարձրացրեք վերև և խաչեք, շունչ քաշեք, ետ քաշեք որովայնը և առավելագույնս վերև ձգվեք՝ մի քանի վայրկյանով պահելով շունչը։ Կրկնեք 15 անգամ, ապա փոխեք ոտքը։
8. Կանգնեք ծնկների վրա, խորը շունչ քաշեք, լարեք որովայնի հատվածը՝ աստիճանաբար ետ թեքվելով այնպես, որ ձեռքերով կարողանաք բռնել ոտքը։
9. Ձեռքերը պահեք ծոծրակի հատվածում, ետ քաշեք որովայնը, միաժամանակ բարձրացրեք ձախ ոտքը՝ առավելագույնս մոտ որովայնին։ Այս վիճակում մի քանի վայրկյան մնացեք, ապա զբաղեցրեք ելման դիրքը։ Կրկնեք մի քանի անգամ՝ փոխելով ոտքը, որի վրա հենվում եք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը