Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության համանախագահի տեղակալ Ալփա Ալթընորսան։
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը պարզաբանում է տարածել` հայտնելով, որ նախարարի պաշտոնակատար Նարեկ Սարգսյանը արտասահմանյան գործուղումների երբեք չի մեկնել պետական միջոցների հաշվին: Այս մասին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ներկայացնում ենք պարզաբանումն ամբողջությամբ:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 10.27-ին ահազանգ է ստավել, որ Երևանի Նուբարաշենի աղբանոցից դեպի գերեզմաններ տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ադրբեջանը լրջագույն խնդիրներ ունի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Այս մասին է հայտարարել ԱՄՆ-ի կոնգրեսական Ջիմ Մքգովերնը բացելով Կոնգրեսում մարդու իրավունքների հանձնաժողովի լսումները, որոնք նվիրված էին Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը. «Ադրբեջանի իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում մարդու իրավունքների դեմ գործողություններ եւ դաժանություններ իրականացրած պաշտոնյաներին պատժելու ուղղությամբ՝ դրանք անպատասխան թողնելով»:
168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ այսօր աղջկա հարազատները տեղեկացրել են, որ նրան հայտնաբերել են, աղջիկը դեռ բաժին չի ներկայացել։
Եվրոպայի խորհրդի Վենետիկյան հանձնաժողովը հաջորդ շաբաթ՝ Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախօրեին, կհրապարակի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր գնահատականը։
ՄԱԿ-ի ներկայացուցիչները մեղադրել են Սիրիայում հակամարտության երկու կողմերին՝ թե՛ Սիրիայի իշխանություններին, թե՛ ապստամբներին նրանում, որ խոչընդոտներ են առաջացնում հրադադարի ռեժիմի ժամանակ մարդասիրական բեռները տեղ հասցնելու համար։
«Վարչապետ Կարեն Կարապետյանը չի եկել դատարկ տեղ: Վարչապետ Կարեն Կարապետյանը եկել է արդեն այնպիսի ձևավորված միջավայրի մեջ ծրագրերի առումով, որ նա չի կարող դա անտեսել»:
«Կարծում եմ` փոփոխությունները պայմանավորված են մի քանի հանգամանքով. առաջինը` իշխանությունների ցանկությունն է կարգավորելու երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Երկրորդը` նոր սահմանադրությունը հետզհետե կյանքի կոչելն է»:
Los Angeles Times-ը հայտնում է, որ նախօրեին Լոս Անջելեսի Վուդլենդ Հիլս թաղամասում հրազենային վնասվածքներից սպանվել է 37-ամյա գործարար Հովիկ Կրբոյանը։
ԲՀԿ հիմնադիրը Գագիկ Ծառուկյանն է և եթե Գագիկ Ծառուկյանը ժամանակավորապես հեռացել է քաղաքականությունից, այն ռեսուրսը, որ նա դրել է, երևի միակ անձն է, միայն ֆինանսականն ի նկատի չունեմ, այն ռեսուրսը, որ դրվել է ԲՀԿ կայացման մեջ, դա ոչ մեկ չի կարող ԲՀԿ-ից խլի:
Միացյալ Նահանգների սպառողների իրավունքների պաշտպանության գերատեսչությունը պաշտոնապես հետ է կանչել Samsung-ի Galaxy Note 7 սմարթֆոնները՝ դրանց մարտկոցների պայթյունի կամ բռնկման սպառնալիքի պատճառով, տեղեկացնում է BBC-ն:
Ֆրանսիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել աշխատանքային օրենսդրության բարեփոխումների դեմ բողոքի ցույց անող երիտասարդների դեմ, հայտնում է AFP-ն։
Մեքսիկայի մայրաքաղաքի փողոցներ են դուրս եկել մի քանի հազար մարդիկ՝ պահանջելով երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի հրաժարականը։ Միտինգն անցկացվել է Մեքսիկայի անկախության նախօրեին։
Նրա վրա կրակոց են արձակել այն ժամանակ, երբ նա մոտեցել է հանցագործությունը կատարած անձին կամ անձանց, ապա նրան տեղափոխել են տան մյուս հատված, որտեղ ևս կրակոց են արձակել նրա վրա։ Նրա կինն ու 9-ամյա դուստրը տանն են եղել և չեն վնասվել։
Ուկրաինան պետք է երկխոսություն վարի ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների հետ։ Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ ղեկավար Պեդրո Ագրամունտը «Ինտերֆաքս-Ուկրաինային» տված հարցազրույցում։
Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Արզնի գյուղի 15-րդ փողոցի 62 տան բնակիչ, 37-ամյա Մարիամ Ոսկանյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 03։30-ից մինչև 04.00-ն ընկած ժամանակահատվածում ավազակային հարձակում է կատարվել իր և դստեր նկատմամբ։
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը երրորդ անգամ հայտարարել է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ դիրքորոշումն անփոփոխ է մնում։
Ադրբեջանի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու որոշումը պետք է կայացնեն ադրբեջանցիները։ Այս մասին, ինչպես հայտնում է Trend գործակալությունը, երեկ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան։
Վատիկանի մամուլի ծառայությունը հրապարակել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Վրաստան և Ադրբեջան այցելության օրակարգը։
Սեպտեմբերի 15-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոյին և գլխավոր քարտուղար Հովհաննես Գրիգորյանին։
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, որը սեպտեմբերի 15-ին վերսկսել է ընտրարշավը, ասել է, որ թոքաբորբի պատճառովեռօրյա հարկադրական դադարն իրեն օգնել Է ավելի լավ հասկանալու, թե հանուն ինչի է ինքը պայքարում պետության ղեկավարի պաշտոնի համար, տեղեկացնում է BBC-ն:
Բիշքեկում ընթանում Է ԱՊՀ-ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: Հանդիպման շրջանակներում նախարարները վերջնականապես կհամաձայնեցնեն ու կպատրաստեն այն փաստաթղթերը, որոնք ներկայացվելու են ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդին:
Գերամանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստացել է հնարավոր ամեն ինչ անել Եվրամիության երկրներին համախմբելու համար եւ այն կարծիքին է, որ ներկայիս տեսքով ԵՄ-ի պահանումը «պատերազմի ու խաղաղության հարց» Է դառնում: Այս մասին սեպտեմբերի 16-ին հայտնել է Bloomberg գործակալությունը:
Մեկնարկել է Եվրոպա լիգայի խաղարկությունը և տեղի են ունեցել խմբային փուլի առաջին տուրի բոլոր հանդիպումները: Ներկայացնում ենք հանդիպումներում գրանցված արդյունքները.
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 16-ին աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն` մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:
Թալան է, բա ինչ է, միայն իրենց ընտանիքն է աշխատում քաղաքապետարանում …էլեկտրացանցի աշխատողներին, գազի աշխատողներին, բոլորին հանել, գցել են փողոցները, ամեն մեկը մի բան է խոստանում, ամեն մեկը մի գործ է անում, էն մեկին ասում են հոսանքը կքաշենք, էն մեկին ասում են գազ կքաշենք, մեկին ասֆալտ կանենք եւ այսպես:
Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ՀՀԿ-ից՝ Վահրամ Մկրտչյանի, Լևոն Մարտիրոսյանի, ՕԵԿ-ից՝ Հովհաննես Մարգարյանի, ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանի, ԲՀԿ-ից՝ Լևոն Խաչատրյանի հետ միասին առաջադրել են Տ.Մուկուչյանի թեկնածությունը:
Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 միլիոն 995.1 հազար մարդ, որից 1 միլիոն 905.7 հազարը քաղաքներում, իսկ 1 միլիոն 089.4 հազարը` գյուղերում: