Բաժիններ՝

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ դիրքորոշումն անփոփոխ է. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ դիրքորոշումն անփոփոխ է մնում։ Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան։

«Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։
Անցած շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է հակամարտության լուծման հարցերը»,- ասել է Սեկուտան։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամների հետ, որպեսզի օգնի Ադրբեջանին և Հայաստանին կարգավորել ԼՂ հակամարտությունը։

«Անհրաժեշտ է գտնել տարածաշրջանում յուրաքանչյուր մարդու կայունության ու բարեկեցության համար լուծումը»,- հավելել է ամերիկացի դիվանագետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս