Բաժիններ՝

Կիևը պետք է երկխոսություն վարի Լուգանսի և Դոնեցկի հետ. ԵԽԽՎ

Ուկրաինան պետք է երկխոսություն վարի ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների հետ։ Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ ղեկավար Պեդրո Ագրամունտը «Ինտերֆաքս-Ուկրաինային» տված հարցազրույցում։

«Ռուսաստանի և Ուկրաինայի երկխոսությունից բացի, երկխոսություն պետք է ծավալվի նաև Կիևի, Դոնեցկի և Լուգանսկի միջև, այդ թվում՝ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են անվտանգությունն ու քաղաքական գործընթացներում համագործակցությունը»,- նշել է նա։
Ագրամունտն անհրաժեշտ է համարում համաձայնություն ձեռք բերել համաներման մասին օրենքի, Դոնեցկի համար հատուկ կարգավիճակի, անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունների շուրջ։

ԵԽԽՎ նախագահը նաև ընդգծել է, որ Մինսկի համաձայնագրերին այլընտրանք չկա։
«Ճիշտ է, որ Ուկրաինայում հակամարտության քաղաքական լուծման դիվանագիտական ջանքերը մտել են փակուղի, սակայն ուղին հստակ է՝ Մինսկի համաձայնագրերի կյանքի կոչում։ Ոչ ավել, ոչ պակաս»,- հայտարարել է Ագրամունտը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս