Բաժիններ՝

Լոս Անջելեսում սպանվել է 37-ամյա հայ Հովիկ Կրբոյանը

Լոս Անջելեսի Վուդլենդ Հիլս թաղամասում սպանվել է 37-ամյա հայ Հովիկ Կրբոյանը։ nbclosangeles.com-ը գրում է, որ իրավապահները փնտրում են այն անձին, ով հրազենային վիրավորում է հասցրել տղամարդուն: Նրան սպանել են, երբ նա բացել է տան դուռը՝ կարծելով, թե պիզզայի առաքիչներն են:

Իրավապահները կրակոցների մասին 12 տարբեր ահազանգ են ստացել։
Ըստ ոստիկանության՝ հրազենյաին վիրավում ստացած անձը տեղում մահացել է։ Ոստիկանության վարկածի համաձայն՝ հանցագործություն կատարած անձը/անձինք կամ թակել են դուռը, կամ հնչեցրել դռան զանգը։ Կրբոյանը, ով սպասել է պիցցայի առաքմանը, բացել է դուռը, ինչից հետո կրակել են նրա վրա։

Նրա վրա կրակոց են արձակել այն ժամանակ, երբ նա մոտեցել է հանցագործությունը կատարած անձին կամ անձանց, ապա նրան տեղափոխել են տան մյուս հատված, որտեղ ևս կրակոց են արձակել նրա վրա։ Նրա կինն ու 9-ամյա դուստրը տանն են եղել և չեն վնասվել։

1511112_1280x720 3 1 2

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս