Բաժիններ՝

Հազարավոր մեքսիկացիներ դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով նախագահի հրաժարականը

Մեքսիկայի մայրաքաղաքի փողոցներ են դուրս եկել մի քանի հազար մարդիկ՝ պահանջելով երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի հրաժարականը։ Միտինգն անցկացվել է Մեքսիկայի անկախության նախօրեին։

Մեխիկոյի իշխանությունների գնահատմամբ՝ ցուցարարների թիվը կազմել է մոտ 5000 մարդ։

1880678

Տեղեկություններ չկան ոստիկանների հետ բախումների մասին, հայտնում է Reuters-ը։
Բողոքի ակցիաներին մասնակցել են այն 43 ուսանողների ծնողներն ու կուրսեցիները, որոնք անհետ կորել են Գերրերո նահանգի Իգուալա քաղաքում 2014թ․ սեպտեմբերի 26-ին։

«Հասարակությունը հոգնել է նրանից, թե ինչ է տեղի ունեցել նախագահական ժամկետի ընթացքում, այդկերպ մենք ցուցաբերում ենք մեր զզվանքը»,- MVS Noticias ռադիոկայանը մեջբերել է Իգուլայում հարձակման ենթարկվածներից Օմար Գարսիայի խոսքերը։
Բողոքի ցույցի մասնակիցները վանկարկել են «Հեռացի՛ր, Պենյա» և «Պայքարը շարունակվում է»։

Իգուալայում ողբերգական իրադարձությունների հետևանքով սպանվել էր 6 մարդ, 20-ը վիրավորվել էր, ևս 43 մարդ անհետ կորած է համարվում։

Իշխանությունները պարզել էին, որ ոստիկանները ուսանողներին հանձնել էինն հանցավոր խմբավորման, որն էլ հաշվեհարդար է տեսել երիտասարդների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս