«Կարեն Կարապետյանը վատ թեկնածու չէ այդ անցումային շրջանն ապահովելու համար»

Քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը դրական է գնահատում կառավարության կազմում նախատեսվող փոփոխությունները:

«Կարծում եմ` փոփոխությունները պայմանավորված են մի քանի հանգամանքով. առաջինը` իշխանությունների ցանկությունն է կարգավորելու երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Երկրորդը` նոր սահմանադրությունը հետզհետե կյանքի կոչելն է:

Ըստ իս` Կարեն Կարապետյանը վատ թեկնածու չէ այդ անցումային շրջանն ապահովելու համար: Եվ ի վերջո, Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանություն-ընդդիմություն քննարկումները. կարծում եմ` երկրում ձեւավորվում են երկխոսության նոր մոտեցումներ: Լավ թե վատ, ժամանակը ցույց կտա, ամեն դեպքում ես հակված են կարծելու, որ այս փ ոփոխություններն արդյունավետ կլինեն երկրի համար»,- «Արմենպրեսի» հետ զրույցում ասաց նա:

Նա կանխատեսելի է համարում նաեւ Կարեն Կարապետյանի` վարչապետի պաշտոնը զբաղեցնելը, քանի որ, նրա խոսքով, Կարեն Կարապետյանի անունը մշտապես եղել է հնարավոր թեկնածուների շարքում:

Սեպտեմբերի 8-ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր իր հրաժարականի մասին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 13-ին ստորագրել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետ նշանակելու հրամանը: 2010թ. դեկտեմբերի 17-ին Երեւան քաղաքի ավագանու կողմից նա ընտրվել է Երեւանի քաղաքապետ, պաշտոնավարել է մինչեւ 2011թ. հոկտեմբերի 28-ը:

Տեսանյութեր

Լրահոս