Բաժիններ՝

Նոր մանրամասներ Լոս Անջելեսում սպանված հայ գործարար Հովիկ Կրբոյանի մասին

Los Angeles Times-ը հայտնում է, որ նախօրեին Լոս Անջելեսի Վուդլենդ Հիլս թաղամասում հրազենային վնասվածքներից սպանվել է 37-ամյա գործարար Հովիկ Կրբոյանը։

Նշվում է, որ տղամարդը սպանվել է այն ժամանակ, երբ բացել է իր տան դուռը՝ վերցնելու նախապես պատվիրած պիցցան։ Առաքիչների փոխարեն նրան դիմավորել է մարդասպանը։
Տղամարդը տանը եղել է իր ընտանիքի անդամների՝ կնոջ և դստեր հետ, որոնք չեն տուժել։
Լոս Անջելեսի բժշկական կենտրոնի բժիշկներից Էդ Վինթերը հայտնում է, որ մարդասպանը մի քանի կրակոցով է սպանել Կրբոյանին։

Իրավապահները ներկայումս հարցաքննում են վերջինիս հարևաններին, որոնք հաղորդում են, որ կրակոցների ձայներ են լսել։

Ոստիկանությունը ենթադրում է, որ սպանվածը ճանաչել է մարդասպանին։
KTLA-TV-ն հաղորդում է, որ պիցցայի առաքիչը դեպքի վայր է ժամանել տղամարդու սպանությունից րոպեներ անց։

«Մենք վստահ չենք՝ ինչն է տղամարդու սպանության պատճառը, սակայն նմանատիպ դեպքերը հաճախ կապված են լինում բիզնեսի կամ ընտանեկան վեճերի հետ»,- հայտարարել է Լոս Անջելեսի ոստիկանական բաժնի կապիտան Փոլ Վերնոնը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս